Mars ընկերությունը, որին է պատկանում նաև M&M’s ապրանքանիշը, մտադիր է ԱՄՆ ֆուտոլի ազգային լիգայի (Super Bowl) հեռարձակման ընթացքում` գովազդային դադարների ժամանակ, ներկայացնել իր գովազդային սերիալի նոր կերպարին` խոսացող կոնֆետ միսս Բրաունին: Այդ մասին հաղորդվում է ընկերության մամուլի պաշտոնական հաղորդագրության մեջ:
M&M’s-ը արդեն գովազդում է հինգ կերպար` Դեղին, Կարմիր, Նարնջագույն, Կապույտ և Կանաչ: Կոնֆետների ուրախ երկխոսությունների հիման վրա է ստեղծվում է M&M’s-ի գովազդային տեսահոլովակների մեծամասնությունը:
Միսս Բրաունի առաջին պատկերները հրապարակվելու են հունվարի 30-ին Նյու Յորքում և Լոս Անջելեսում հատուկ շնորհանդեսի շրջանակում: Բացի այդ, շնորհանդեսը կարելի է դիտել Facebook-ում M&M’s-ի էջում: Հայտնի է միայն, որ միսս Բրաունը լինելու է կաթնային շոկոլադ: