Իտալիայի որոշ շրջաններում նկատվել է հազվագյուտ երևույթ` «քիմիական ձյուն»:
Ինչպես հայտնում է Corriere della Sera թերթը, այս երևույթն առաջացել է Ռուսաստանից եկած սառը քամու և տվյալ տարածաշրջանի ուժեղ աղտոտվածության միախառնման հետևանքով:
Նմանատիպ երևույթները առաջանում են օդի արդյունաբերական աղտոտվածության հետևանքով: Պարբերականը նշում է, որ տարօրինակ ձյունե փաթիլները տեղացել են Միլանում, Բրեշիայում և նույնիսկ Վերոնայում: Գիտնականների խոսքերով՝ դա բավական հազվադեպ, սակայն իրական երևույթ է:
Նրա առաջացման հիմնական պայմաններն են ցածր ջերմաստիճանը և բարձր խոնավությունը: Ամեն ինչ սկսվում է 1 կմ բարձրությունից, որտեղ ջերմաստիճանը պահպանվում է մինուս 15 աստիճանի շրջակայքում: Երկրում ջերմաստիճանը նույնպես ցածր է, այդ պատճառով բյուրեղները պահպանում են իրենց ձևը: Զրոյից բարձր ջերմաստիճանի դեպքում փաթիլները հալչելու էին:
Բարեբախտաբար «քիմիական ձյունը» երկար չի տևում: Երբ այլևս չի մնում աղտոտված մասնիկ, այն դադարում է տեղալ: Սակայն այս երևույթը շրջակա միջավայրի աղտոտվածության բարձր մակարդակի անվիճելի ազդանշան է: