Saturday, 04 05 2024
01:00
ԱՄՆ Պետդեպի զեկույցում անդրադարձ է կատարվել ՄԻՊ գործունեությանը
Իսակովի պողոտայում բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ և զոհ
Մարտի 1-ի գործը վերադառնում է. նոր ապացույցներ են ի հայտ եկել
Մեքենան լիցքավորել է գազալցակայանում, պայթյունը տեղի է ունեցել ճանապարհին
00:00
«Առանց զենքի մատակարարումների Ուկրաինան կապիտուլյացիայի կենթարկվի»․ Բորել
Երևանն ու Կիևը քաղաքական երկխոսություն են սկսում
Կիրանցի «հատուկ ռեժիմը». ինչու և ինչ հիմքով են սահմանափակումներ կիրառվում
Երեվանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Մեր ձգտումների ճանապարհը անցնում է Վրաստանով. վտանգվի այն, կվտանգվի ամեն բան
Հուսով եմ՝ ուժը կբավականացնի պատասխանելու ՌԴ պառլամենտականներին. Զախարովան՝ Ալեն Սիմոնյանին
Հայաստանը կարո՞ղ է դուրս գալ ՀԱՊԿ-ից. հարց՝ Զախարովային
Լիտվան Երևանին և Բաքվին առաջարկում է կիրառել իր Կալինինգրադի տարանցման սխեման
Մեքենան բախվել է հողաթմբին. կա վիրավոր
Գանձակի և Կարմիրգյուղի դպրոցներում ստեղծվել են կանաչ գոտիներ
Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհին երկու ավտոմեքենաների բախման հետևանքով տուժել է չորս մարդ
Հայկական «Իրան-նամեն» գործնական քննություն չի բռնում
Ալիևը Տավուշում կարող է նույնիսկ հողեր վերադարձնել՝ նպատակը Սյունիքում առավելության հասնելն է
Գումարային հարցի շուրջ կռիվ, վեճ, դանակահարություն է տեղի ունեցել
Սահմանազատման ինչ-որ փուլում միջնորդի կարիք կլինի
Դուք առաջարկում եք աղետի տանող ճանապարհ, մենք առաջարկում ենք այլընտրանք. Ռուբեն Ռուբինյան
Սրա մասին երբեք չեմ խոսել, Դուք ստիպեցիք. Արշակյանը՝ ռուսական արգելքների մասին
Խոշտանգումների հանցակազմով հաղորդումներից գրեթե բոլորով 2023-ին քրվարույթներ ենք նախաձեռնվել
Ժողովուրդը՝ լափամանից օգտվողների ապատեղեկատվության թիրախ
Զինված ավազակային հարձակում՝ Երևանում․ թալանել են բնակչուհուն և դիմել փախուստի
Ոչ թե հայ լինել, այլ Հայաստան ունենալ
Իսրայելը ՀԱՄԱՍ-ին մեկ շաբաթ է տվել հրադադարի առաջարկն ընդունելու համար
Սոթքում թշնամու հրետակոծությունից քանդված բնակարանների կառուցման նպատակով հատկացվել է 79 միլիոն 983, 7 հազար դրամ
Էրդողանը հաստատել է, որ Թուրքիան ամբողջությամբ դադարեցնելու է Իսրայելի հետ առևտուրը
Թուրք-ադրբեջանական համակցվածծ բանակի հրամանատարն Իրանում. ի՞նչ է շոշափվում Նախիջեւանից
Մամուլի ազատության օրվա մրցանակը հանձնվել է «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության ղեկավար Հեղինե Բունիաթյանին

«2000 PKK-ականներ Ասադին օգնելու համար մեկնել են Սիրիա». քուրդ գրող

Թուրքական Sabah թերթի փոխանցմամբ՝ քուրդ գրող և քաղաքական գործիչ Քեմալ Բուրքայը հայտարարել է, որ Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) 1500-2000 զինյալներ վերջին շրջանում անցել են Սիրիա։

Բուրքայն ընդգծել է, որ PKK-ականներն օգնելու են Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադին, որը Թուրքիայի հետ հարաբերությունների վատացումից հետո ցանկանում է Թուրքիայի դեմ գործի գցել քրդական խաղաքարտը։

Հիշեցնենք, որ նախորդ տարվա դեկտեմբերի 29-ին թուրքական Vatan թերթը գրեց, որ PKK-ն պատմական որոշում կայացնելու նախաշեմին է. «PKK-ի հիմնադիր Աբդուլլահ Օջալանի ձերբակալության պայմաններում PKK-ի փաստացի առաջնորդ Մուրադ Քարայըլանը դիտարկում է Հյուսիսային Իրաքում առկա PKK-ի ճամբարներն այլ երկրներ տեղափոխելու հարցը։

Դա մասնավորապես վերաբերում է հարևան երկրներին՝ Սիրիային ու Իրանին։ Պատճառը վերջին շրջանում Թուրքիայի և Հյուսիսային Իրաքի Քրդական Ինքնավարության ղեկավարության միջև հաստատված կառուցողական հարաբերություններն են, ինչն անհանգստացրել է PKK-ի ղեկավարությանը։ Բացի այդ, Թուրքիայի ռազմաօդային ուժերը շարունակ ռմբակոծում են Հյուսիսային Իրաքը»։

Իսկ դրանից ավելի քան մեկ ամիս առաջ թուրքական Akşam թերթը գրել է, որ Աբդուլլահ Օջալանն իր ռազմական աջակցությունն է առաջարկել Ասադին ընդդիմության դեմ պայքարում. «Աբդուլլահ Օջալանը այս տարվա մայիսի 18-ին բանտից իր փաստաբանի միջոցով նամակ է ուղարկել Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադին։

Այդ նամակում Օջալանն իր աջակցությունն է հայտնել Ասադին ընդդիմության դեմ պայքարում՝ առաջարկելով այդ նպատակով Հյուսիսային Իրաքից Սիրիա գործուղել 1000 PKK-ականների։ Օջալանն իր այդ մոտեցումը պայմանավորել է նրանով, որ Բաշար Ալ-Ասադը չի ցանկանում թշնամանալ քրդերի հետ»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում