«Միջուկային Իրանի դեմ միավորում» ոչ կառավարական կազմակերպությունը բաց նամակ է հղել Ջենիֆեր Լոպեսին, որում հայտնի երգչուհուն և դերասանուհուն մեղադրել է Թեհրանի միջուկային ծրագրի մշակմանն աջակցելու և ծայրահեղական խմբավորումներին, այդ թվում՝ «Ալ-Կաիդա»-ին ֆինանսավորելու մեջ։
Ինչպես հաղորդում է Newsru.co.il կայքը, նման հայտարարությունը հավանաբար պայմանավորված է այն հանգամանքով, որ Լոպեսը գովազդում է իտալական Fiat ընկերությունը, որը գործնական կապեր ունի Թեհրանի հետ:
Կազմակերպության անդամները կոչ են անում երգչուհուն դադարեցնել հարաբերությունները Fiat ընկերության հետ՝ սպառնալով, որ հակառակ դեպքում կշարունակեն լուսաբանել նրա «հանցավոր կապերը» իտալական ավտոմոբիլային կոնցեռնի հետ:
Նմանատիպ նամակ է ուղարկվել նաև Fiat ընկերության գլխավոր տնօրեն Սերժո Մարկիոնիին: Նրանից պահանջել են դադարեցնել համագործակցությունն Իրանի հետ: