ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը չորեքշաբթի օրը կքննարկի Պաղեստինի գրավված տարածքներում մարդասիրական իրավիճակի վերաբերյալ ամփոփագիրը:
AFP-ն հաղորդում է, որ ՄԱԿ-ում Պաղեստինի դեսպանը խնդրել է ներկայացնել ամփոփագիրը, որպեսզի այդ կերպ իսրայելա-պաղեստինյան բանակցությունները պահի միջազգային ուշադրության կենտրոնում:
ՄԱԿ-ի մարդասիրական հարցերի համակարգման վարչության ղեկավար Վալերի Ամոսը կներկայացնի այդ տարածքներում Իսրայելի ազդեցության մանրամասները: Անվտանգության խորհրդի հանդիպումը տեղի կունենա չորեքշաբթի առավոտյան: Հանդիպման ընթացքում կքննարկվեն Մերձավոր Արևելքին վերաբերող հարցեր: