Իրաքի պաշտոնյան ասել է, որ սունի պաշտոնյաները հեռացվել են կառավարությունից այն բանից հետո, երբ բոյկոտել են կառավարության նիստերը: Associated press-ը հաղորդում է, որ սա կարող է ավելի խորացնել կառավարության՝ կրոնական հիմք ունեցող ճգնաժամը:
Կառավարության խոսնակ Ալի Ալ-Դաբբաղն ասել է, որ նախարարներն այլևս իրավունք չունեն ղեկավարել նախարարությունները, և որ նրանց կողմից ընդունված ցանկացած որոշում կհամարվի անօրինական:
Նրանք բոյկոտել են կառավարության նիստերը` այդ կերպ բողոքելով սունի բարձրաստիճան քաղաքական գործիչ, փոխնախագահ Թարիք Ալ-Հաշեմիի ձերբակալության հրամանի դեմ:
Ալ-Դաբբաղն ասել է, որ նախարարներին թույլ կտան վերադառնալ, եթե նրանք դադարեցնեն բոյկոտը:
Կրոնական բռնությունները սկսվեցին այն բանից հետո, երբ ԱՄՆ զորքերը անցած տարվա դեկտեմբերին հեռացան երկրից: