Անգլիայի հարավում՝ Մոտոփոխադրամիջոցների ազգային թանգարանում, այսօր բացվում է Ջեյմս Բոնդի 50 ամենահայտնի փոխադրամիջոցների ցուցահանդեսը:
Ինչպես հաղորդում է բրիտանական The Daily Mail պարբերականը, «Բոնդը ընթացքի մեջ» ցուցահանդեսը բաց կլինի ամբողջ տարին, քանի դեռ աշխարհը տոնում է ֆիլմի 50-ամյակը: Չնայած 007 գործակալ Յան Ֆլեմինգի մասին ֆիլմի էկրանավորման առաջին փորձը տեղի է ունեցել 1954 թ., այնուամենայնիվ, «բոնդական» են համարում հենց այն սերիաները, որոնք էկրանավորվել են 1962 թվից հետո՝ Շոն Կոներիի մասնակցությամբ:
Մոտոփոխադրամիջոցների թանգարանում կներկայացվեն ավտոմեքենաներ 22 ֆիլմերից՝ մոտոցիկլետներ, նավակներ, սահնակներ, որոնցով տեղափոխվել է Բոնդը: Ցուցահանդեսի կենտրոնական ցուցանմուշները կլինեն արծաթագույն Aston Martin DB5-ը և Rolls-Royce Phantom III-ը (Goldfinger սերիայից՝ 1964 թ.):
Ավանդական կամ միանգամայն ավանդական թվացող 4 անիվանոց ավտոմեքենաների կողքին կցուցադրվեն Bede Acrostar կոմպակտ ինքնաթիռը, Parahawk ձյունագնացը և այլն:
Ցուցահանդեսի VIP բացումը տեղի է ունեցել անցյալ կիրակի օրը: