TRT-ի փոխանցմամբ՝ Թուրքիան և Ռուսաստանը պատրաստվում են միմյանց միջև առևտրի ժամանակ ձերբազատվել դոլարից։ Այդ նպատակով մոտ ժամանակներս Թուրքիան և Ռուսաստանը պլանավորել են Մոսկվայում ստեղծել Ներդրումային բանկ, ուր օպերացիաներն իրականացվելու են բացառապես լիրայով ու ռուբլով։
Նշվում է, որ այս մասին նախնական պայմանավորվածությունը ձեռք է բերվել տարեսկզբին Թուրքիայի և Ռուսաստանի վարչապետեր Ռեջեփ Էրդողանի և Վլադիմիր Պուտինի միջև կայացած հեռախոսազրույցի ընթացքում։ Ներկայումս Ռուսաստանում գործում են էռուս-թուրքական 4 բանկ։
Հիշեցնենք, որ 2011 թվականին Թուրքիայի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունը կազմել է մոտ 27 միլիարդ դոլար։