Tuesday, 14 05 2024
Զինված ուժերում մեկնարկել է ռազմավարական հրամանատարաշտաբային հերթական զորավարժությունը
Ակցիայի 38 մասնակից բերվել է ոստիկանություն
10:30
Նավթի գներն աճել են. 13-05-24
10:15
ԱՄՆ պետքարտուղարն Ուկրաինայում է
Ուղիղ․ Երևանի ավագանու նիստը
Ընդունել է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի ծրագրերի տնօրենին
Ընդդիմությունը հասարակությանն առաջնորդում է մի տեղ, որտեղ նրան մենակ է թողնելու
Տեղումները կշարունակվեն
Կա հանրային կոնսենսուս՝ գնալու սահմանազատման. եթե պարզվի՝ միայն զիջում ենք, կսկսվի քաոս
Բողոքի ակցիաները վերսկսվել են
Ադրբեջանը օգտվելու է այս իրավիճակից, որպեսզի Վազգեն Գալստանյանը ճիշտ դուրս գա
Վոյաժներին ոչինչ չի խանգարում. «Հրապարակ»
Ուղիղ. Երևանի մի քանի հատվածներում անհնազանդության ակցիաներ են, փակ են որոշ փողոցներ
Սթրեսից էր դուրս գալիս. «Հրապարակ»
Իշխանական նավը երերում է. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Փաշինյանը կատարել է Ալիեւի հերթական պահանջը. «Հրապարակ»
Քաղաքապետարանում տեղյակ չեն, որ խորհրդականը 14 օր է, ինչ նշանակված է. «Ժողովուրդ»
Փարիզի ողջույնը. Երեւանին հաջողվել է դիմադրե՞լ
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Մեզ հետ խորհուրդներով մի խոսեք, շարժումը մարի էլ, ժողովուրդն արթնացել է. Գալստանյան
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա
Մահաբեր կրակոցը վեճի ժամանակ արձակել է նույն զորամասի զինծառայողը․ Նրան կալանավորել են
Համատարած անպատասխանատվության հետևանքները

Երեկ խաչմերուկներում տեղադրված տեսախցիկներն ու արագաչափ սարքերը ֆիքսել են 300 ավտոճանապարհային խախտում. «Աքիլլես»

Երեկ խաչմերուկներում տեղադրված տեսախցիկներն ու արագաչափ սարքերը ֆիքսել են 300 ավտոճանապարհային խախտում: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց «Աքիլլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն հ/կ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը` խոսելով մայրաքաղաքի տասը խաչմերուկներում երեկ տեղադրված տեսախցիկների և արագաչափ սարքերի արդյունավետության մասին: Ըստ նրա` դա մեծ ցուցանիշ չէ, քանի որ ամեն օր Երևանում գրանցվում է 2130 ճանապարհային խախտում: Բանախոսի համոզմամբ` սա արդյունավետ ծրագիր է և հինգ տոկոսով կնվազեցնի կոռուպցիոն ռիսկերը:

Հիշեցնենք, որ երեկ մայրաքաղաքի կենտրոնական տասը խաչմերուկներում գործարկվեցին ճանապարհային խախտումներն արձանագրող տեսախցիկներ ու արագաչափ սարքեր: Բանախոսը ներկայացրեց խախտման արձանագրման ծրագիրը. օպերատորը գրանցում է խախտումը, բայց համարանիշը չի տեսնում, երկրորդ փուլում խախտումն ավելի հստակ է արձանագրվում, և երևում է ավտոմեքենայի պետհամարանիշը: «Այս փուլում մասնագետը որակավորում է տալիս խախտմանը և ուղարկում ՃՈ»,- նշեց Է. Հովհաննիսյանը` հավելելով, որ կասկածանքով է վերաբերվել ծրագրի արդյունավետությանը, իսկ այսօր արդեն հավատում է, որ կապահովվի դա, քանի որ երեկ հետևել է ծրագրին:

Նա ցավով նշեց, որ երեկ մայրաքաղաքի կենտրոնական` Արշակունյաց պողոտայում 180կմ/ժամ արագությամբ ընթացող երկու մեքենայի խախտում է գրանցվել, որի համար նախատեսվում է 30 000 դրամ տուգանք:

«Տեսախցիկներով խախտումներ արձանագրելը մեզ կհուշի, թե ինչպիսի փոփոխություններ կարելի է կատարել երթևեկության կանոնների օրենքում` երթևեկությունը ավելի վերահսկելի դարձնելու համար: Ճանապարհային խախտումների շուրջ շատ վիճելի հարցեր են առաջանում, և անհրաժեշտ են համակարգային օրենսդրական փոփոխություններ»,- մեկնաբանեց Է. Հովհաննիսյանը: Լրագրողի այն դիտարկմանը, թե ինչպես է հնարավոր այս համակարգում նվազեցնել մարդկային գործոնը` կոռուպցիոն ռիսկերը, հ/կ նախագահը պատասխանեց` եթե բոլոր հարցերն այս տեսանկյունից դիտարկվեն, կոռուպցիոն ռիսկերը կնվազեն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում