«168 ժամ»-ի տեղեկություններով` Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը Կապանի Ծավ գյուղում պատրաստվում է երկու հիդրոէլեկտրակայան կառուցել:
«Ըստ Ծավի բնակիչների` գյուղով անցնում է Բասուտա գետը, որտեղ արդեն մեկ հէկ կառուցվել է: Բնակիչները դժվարացան նշել այդ հէկ-ի սեփականատիրոջ անունը, սակայն ասացին, որ իրենք բողոքի ալիք կբարձրացնեն նոր հէկ-երի կառուցման դեպքում»,- հավելում է թերթը: