Friday, 26 04 2024
ՎԶԵԲ-ը Հայաստանի համար առանցքային գործընկեր
Ադրբեջանից գազ գնելը նույնպես չենք բացառում, օրակարգում նման խնդիր չկա, տեսական հարց է. Թունյան
Դեմ չեմ բարձր աշխատավարձերին, բայց պետք է համապատասխանեն իրենց գործառույթներին. սա մեր բացթողումն է
Օտար երկրների ալիքների փակելը բարդ է, պետք է գտնել քաղաքական օրակարգ չթելադրող կարգավորումներ
16:24
Ֆինլանդիայում մեկնարկում են ՆԱՏՕ-ի ուժերի մասնակցությամբ զորավարժությունները
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
16:08
Իսպանիայում առգրավել են 25 տոննա հաշիշ 50 միլիոն եվրո արժողությամբ
«Նոյեմբերի 9»-ից հրաժարվելու փոխարեն շատ ավելի լավ է Բաքվի հետ բանակցել ապաշրջափակման օրակարգը
15:50
ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Կանադան ընդլայնել են Իրանի դեմ պատժամիջոցները
15:40
Պենտագոնը Գազայի ափերի մոտ սկսել է նավամատույց կառուցել հումանիտար օգնություն հասցնելու համար
15:30
Tiktok-ը կպայքարի Ջո Բայդենի որոշման դեմ
15:20
Մեկնարկել է Ալիև-Շոլց հանդիպումը
ՊԵԿ-ը հրապարակել է այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների ցանկը
15:10
Բլինքենն այսօր կհանդիպի Չինաստանի նախագահին
Լուծում ենք Հայաստանի՝ առաջիկա տասնամյակներում լինելիության հարցը. վարչապետ
ՔԿ վարույթներով առաջին եռամսյակում վերականգնվել է մոտ 30 մլն դոլարի վնաս
Հնդկաստանի պատասխանը Բաքվին
Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Աշոտ Սմբատյանը Վրաստանի հետախուզական ծառայության ղեկավարի հետ քննարկել է համագործակցության հարցեր
ՍԴՀԿ-ն դատապարտել է ՀՅԴ ներկայացուցիչների պահվածքը Լիբանանում Ցեղասպանության տարելիցի միջոցառման ժամանակ
ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսին
14:48
Բունդեսթագի պատգամավորի կարծիքով՝ ԵՄ-ին Հայաստանի անդամակցությունը բխում է հենց ԵՄ-ի շահերից
14:40
ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Անն Լոուրենս Պետել
14:30
Պենտագոնը 6 միլիարդ դոլարի պայմանագրեր է պատրաստում Կիևի համար զենք արտադրելու նպատակով
Իսրայելը և «Հեզբոլլահ»-ը հայտնել են միմյանց հարվածներ հասցնելու մասին
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Տյումենի մարզում ավելի քան 5000 մարդ է տարհանվել հեղեղումների պատճառով
Ոնց որ քաղաքացին գնա բժշկի, քեզ ասի՝ գույքահարկդ չես վճարել, չեմ բուժելու. ՔՊ պատգամավոր
Ստացվում է «շահումով խաղերին» 10 օր ուշացումով հարկի վճարում ենք թույլ տալիս, ո՞նց. Թունյան

Գևորգ Մհերյանի հայրը գտել է որդուն սպանողին. մամուլ

2009թ սպանված փոխոստիկանապետ Գևորգ Մհերյանի հայրը` Պետրոս Մհերյանը երեկ «ՀԺ»-ին հայտնել է, որ գտել է որդուն սպանողին:

Նրա խոսքով` մարդասպանն այժմ կալանավորված է այլ հանցագործության համար:

«Կատարողը իր պատիժը իր ձևով կստանա, բայց ինձ հետաքրքիր են որդուս կյանքը լափողները, այդ ամենը կազմակերպողները: Ես գիտեմ, թե ինչու է մարդասպանը ուրիշ գործով նստած, թե ով է այնպես արել, որ ուրիշ գործով նստի: Այս ամեն ինչը գիտեմ, բայց ես ավելի խորն եմ ուզում հասնել: Ես ուզում եմ հասնել այն մարդկանց, որոնք տեղյակ են այս ամեն ինչից ու լուռ են մնում»,- ասել է սպանված փոխոստիկանապետի հայրը և նշել, որ դեռ չի հայտնի սպանություն կատարողի անունը»:

Գևորգ Մհերյանը սպանվել է իր տան մուտքում: Մինչ օրս սպանությունը բացահայտված չէ:

Մհերյանի հայրը թերթին նաև ասել է.

«Ես որդուս սպանության գործում լուրջ արդյունքների եմ հասել: Սպանությունից երկու օր անց տղայիս տնից կորել էր մի քանի բան: Գևորգը ֆլեշկա` կրիչ ուներ, միշտ իր մոտ էր պահում: Դեպքից երկու օր առաջ ինձ ասաց` սպասում է, որ Սերժ Սարգսյանը Մոսկվայից Երևան վերադառնա, որ նրան կարևոր բան հայտնի, որ կրիչի մեջ պահվող տվյալները նրան փոխանցի, բայց, փաստորեն, չհասցրեց դա անել:

Սպանությունից հետո ես գործը վարող մարդկանցից հարցրի, թե ուր է ֆլեշկան, ասացին, թե` բա ի՞նչ ֆլեշկա, այդպիսի բան չի եղել: Բայց ես վերցրեցի գործի նյութերը, դեպքի օրը Գևորգի տան սենյակում կազմված արձանագրությունները նայեցի, այնտեղ գրված էր, որ սենյակում ֆլեշկա է հայտնաբերվել, սեղանին դրված ֆաքսի ապարատ կար, որը ևս կորել էր, եղել են նաև բավականին լուրջ փաստաթղթեր, որոնք քրեական գործերի հետ են կապ ունեցել: Այստեղ մի հարց էլ է ինձ մոտ ծագել: Սպանության դեպքի վայրն ինչու էին թողել ու գնացել նրա սենյակում զննություն իրականացնում: Ի՞նչ է, նրա սենյակում գրված դրվա՞ծ էր մարդասպանի անունը: Ոչ, ուղղակի պետք էր սենյակը քրքրել: Արձանագրության մեջ գրված էր, որ եղել է փաստաթուղթ, որտեղ գրված է եղել Բնապահպանության նախարարություն. խիստ հսկողության տակ: Ո՞ւր է կորել այդ թուղթը: Ո՞ւր է դատախազությունը կորցրել այս թղթերը»,- ապա հավելել է.

«Գևորգս մի քանի անգամ ինձ ասել էր, որ իրեն օրեկան 3-ից 5 հազար դոլար են առաջարկել, որ կոնկրետ գործերի վրա աչք փակի, բայց ինքը հրաժարվել էր: Ասել էր`էդ հարցերով դիմեք Ալիկ Սարգսյանին: Հենց սրա պատճառով էլ ինքը գնաց: Ինձ իմ նպատակն է հետաքրքրում: Ես չեմ բավարարվի մի հոգուն պատժելով: Ոչ ոք իմ էրեխին կյանք չէր տվել, ու ոչ մի մարդ իրավունք չուներ կյանք խլելու»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում