Լավատեղյակ աղբյուրներից «Ժողովուրդ»-ին հայտնի է դարձել, որ ԲՀԿ-ն Գյումրիում սկսել է ալեհավաքներ բաժանել:
«Նախ ինչ-որ երիտասարդներ այցելում են քաղաքացիների բնակարանները և որպես ամանորյա նվեր առաջարկում արբանյակային ալեհավաք: Ցանկացողներին հրավիրում են ԲՀԿ Գյումրու գրասենյակ: Իսկ արդեն այստեղ ալեհավաքը տալիս են նրանց, որոնք համաձայնում են անդամագրվել ԲՀԿ-ին»:
ԲՀԿ-ից, սակայն, հերքել են այդ տեղեկությունները:
ԲՀԿ խոսնակ Բաղդասար Մհերյանի խոսքերով` նման բան չկա: Իսկ թերթի հարցին, թե մի՞թե խաբում են ԲՀԿ գրասենյակ այցելած գյումրեցիները, վերջինս ասել է. «Փաստորեն, այո, խաբում են»: