Պակիստանի գերագույն դատարանը հնարավոր է՝ վարչապետ Յուսուֆ Ռազա Գիլանիին մեղադրի դատարանին անարգելու մեջ: Նշենք, որ վարչապետը հրաժարվում է կոռուպցիայի մեղադրանքով հայց ներկայացնել նախագահ Զարդարիի ու այլ քաղաքական գործիչների դեմ:
Ինչպես գրում է BBC-ն, դատարանը որոշում է ընդունել, որ վարչապետի գործով դատական նիստը կլսվի այս շաբաթ։
Կառավարությունը հայտնել է իր հարգանքը դատարանի հանդեպ և տեղեկացրել, որ Գիլանին դատարան կներկայանա հինգշաբթի օրը: