Հունվարի 14-ին` ժամը 16:00-ի սահմաններում, Հրազդանի կիրճում՝ Կիևյան կամրջի տակ, իրար են բախվել «ԳԱԶել» և «Տոյոտա Կարոլա» մակնիշի ավոտմեքենաները:
Ոստիկանությունից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ պատահարի հետևանքով «Տոյոտա Կարոլա»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել կամրջի մետաղյա ճաղավանդակներին և հայտնվել կամրջի տակով անցնող խողովակների վրա:
Կատարվում է քննություն:










































