Tuesday, 07 05 2024
20:30
Ավստրիան հայտնել է, որ մտադիր չէ ՆԱՏՕ-ի անդամ դառնալ
ՄԱԿ-ի ՊԳԿ-ի կողմից մեկնարկել է արցախահայության աջակցության նոր ծրագիր
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ․ Լարսը փակ է բեռնատարների համար
20:00
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
21-րդ դարում ստով և կեղծիքով քաղաքականություն կառուցելն անհնար է
19:50
Ղրղզստանի սահմանապահների և Տաջիկստանի բնակիչների միջև փոխհրաձգություն է տեղի ունեցել
Ալեն Սիմոնյանն ու Իվանա Ժիվկովիչը ստորագրել են փաստաթուղթ
19:30
ՄԱԿ-ը Իսրայելին մեղադրել է միջազգային իրավունքի բոլոր նորմերը խախտելու մեջ
19:20
Ուկրաինայի անվտանգության ծառայությունը հայտնել է Զելենսկիի սպանությունը պլանավորող գործակալական ցանցի բացահայտման մասին
ԿԳՄՍ նախարարությունը հրապարակել է դպրոցների ավարտական քննությունների օրերը
Պուտինը նոր նախագահական ժամկետում առաջին այցը կկատարի Չինաստան
18:50
Բրազիլիայի ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 83-ի
Իսրայելը փորձում է հարկադրել ՀԱՄԱՍ-ին գնալ գործարքի
Տապալված ծառեր և ջրածածկ տներ. անբարենպաստ եղանակը խնդիրներ է ստեղծել Թբիլիսիում
Փաշինյանի հիմնական մեսիջը
18:20
Համաշխարհային աստղերն իրենց յուրօրինակ զգեստներով փայլել են «Met Gala 2024» միջոցառմանը
Պուտինի երդմնակալությանը մասնակցելու հրավեր չեմ ստացել, Էրդողանից՝ ստացել էի. Փաշինյան
18:10
Կոլումբիայի համալսարանում 108-րդ անգամ հայտարարել են Պուլիցերյան մրցանակի դափնեկիրներին
Ալիեւի արեւելաեվրոպական «ձգտումներն» ու Հայաստանի դիվանագիտական առաջադրանքը
17:50
ԱՄՆ դեսպանը մեկնել է Ռուսաստանից
17:40
Չինաստանի հետ կապված հաքերները կոտրել են ՄԹ ՊՆ տվյալների բազան
Մեհրաբյան online
17:30
Լիտվայում սկսվել է նախագահական ընտրությունների և հանրաքվեի վաղաժամկետ քվեարկությունը
Մենք գիտենք ՀՀ-ում գործակալական ցանցերի մասին. Փաշինյան
17:20
Չինաստանում հիվանդանոցի վրա հարձակման հետևանքով կան զոհեր և վիրավորներ
Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև համաձայնագրի նախագիծը ենթադրում է բոլոր պատանդների ազատ արձակում
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ի՞նչ, տաճարը հաղթելու է փողոցին, սրճարանները փակելու ենք մոմի վաճառքի կետ ենք բացելո՞ւ
16:50
Նոր օրենքը կվտանգի Վրաստանի եվրոատլանտյան ուղին. Միլլեր
Կառավարության նիստը տեղի կունենա վաղը

Եթե ուղերձներին հավատայի, հիմա գնացքով կգնայի Իրան (տեսագրություն)

«Առաջին լրատվական»-ի Real Politik հաղորդաշարի հյուրն է ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար, ՀՅԴ բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը:

– Պարոն Հովհաննիսյան, տարին սկսվել է, և ըստ էության մենք շատ արագ թևակոխում ենք նախընտրական պայքարի շրջան: Ինչպե՞ս եք գնահատում ստարտային այն վիճակը, որում գտնվում է քաղաքական դաշտը, հատկապես եթե համեմատելու լինեք նախորդ տարիների հետ:

– Նախորդ ընտրությունների համեմատ նախևառաջ հասարակության գիտակցության մակարդակը շատ է աճել: Մեր հայրենակիցները շատ ավելի տեսան, շատ ավելի սովորեցին և շատերին ավելի լավ ճանաչեցին: Իհարկե, մենք այն հազվագյուտ ժողովուրդներից ենք, որոնք դասերից ոչ մի օգուտ չեն քաղում, այսինքն` գիտակցում ենք, հասկանում ենք, բայց մեր վարքի մեջ ոչինչ չի փոխվում: Քաղաքական ուժերի մի խումբ կա, որոնց պայմանականորեն անվանում ենք ընդդիմադիր ճամբար: Ինչո՞ւ պայմանականորեն, որովհետև ճամբարը միասնական հասկացություն է, բայց մեզանում այդպես չէ: Ընդդիմադիր ուժեր, այնուամենայնիվ, գոյություն ունեն և շատ հստակ անջրպետով բաժանված են իշխանություններից: Այս ճամբարի հիմնական խնդիրն է արթնացնել մոտավորապես 45 տոկոս անտարբեր հայրենակիցների, անտարբեր` բոլոր իմաստներով: Շատ քիչ մարդիկ կան, որոնք չունեն քաղաքական համակրանք, չգիտեն ում սիրեն և սերը արտահայտելու ձևերից տեղյակ չեն: Սա է, որ պետք է կարողանանք արթնացնել ժողովրդի մեջ` ընտրությունների բերելու համար: Քաղաքական ուժը, որը կհավաքի 150-200 հազար ձայն, այնքան լուրջ ընդդիմություն կարող է լինել խորհրդարանում, որ իսկապես որոշիչ դեր ստանձնի` նույնիսկ մեծամասնություն չլինելով: Ինձ համար պարզ է, որ ընդդիմությունը միասնաբար պետք է առնվազն 30-40 տոկոս վերցնի, որ ակտուալ լինի, կարողանա գործել: Դա անելու համար պետք են ճիշտ «ռեցեպտներ»: ՀՅԴ-ն անցյալ ընտրություններին մոտավորապես այդքան վերցրել է` 170-190 հազար: Դրանով ռեալ վերցնում ես մոտ 20 տոկոս, բայց հետո հանկարծակի ընտրություններին ժամանածների թիվը անսպասելիորեն վերջին ժամերին աճում է, և քո թիվը` մնալով թիվ, տոկոսային հարաբերակցությամբ նվազում է: Դրանով էր բացատրվում մեր հայտարարությունը, երբ մենք ոչ մի անգամ չենք ստորագրել ընտրությունների վերջնական փաստաթուղթը: Մենք միշտ ասում ենք, որ այո՛, Ազգային ժողով մտել են հենց այն ուժերը, որոնք պետք է մտնեին: Հիմա մեր պայքարը հարաբերակցության համար պետք է լինի, և այս առումով, իհարկե, իշխանության խնդիրը հակառակն է. նրանց պետք է ստատիկ վիճակ, որ չկողմնորոշվածները չգան: Իհարկե, իշխանությունները այդ պաշարը ունեն` ի դեմս Հայաստանից դուրս գտնվածների, որի դեմ ևս պետք է պայքարենք: Չկողմնորոշվելը, իհարկե, իշխանության երեք կուսակցություններին էլ ձեռնտու է, որովհետև նրանք ունեն իրենց ճշտված մեթոդաբանությունը` փող, լծակ, ճնշում և այլ միջոցներ, որոնք արդեն փորձարկված են: Նրանք գիտեն, որ այս ամենին ոչ մի հակակշիռ չլինելու պարագայում պահպանում են իշխանությունը:

– Դուք նշեցիք չկողմնորոշվածների 40 տոկոսը, իսկ մնացած 60 տոկոսը ինչպե՞ս է բաժանվում:

– Եթե, օրինակ, 40 տոկոսը չհաշվենք, այդ 60 տոկոսը բաժանվում է այնպես, որ Հայաստանում, ցանկացած քրիստոնեական երկրում մոտավորապես կեսը կքվեարկի ընդդիմությանը, իսկ մյուս կեսը` իշխանությանը: Ընդ որում, իշխանությունը ավելի շատ ռեալ է, որ միասնական դառնա, և նա կարող է նորից միասնական դառնա կոալիցիայի ճանապարհով, բայց այլևս այդ մեծամասնությունը չի լինի ճնշող, չափից դուրս գերակշռող և անհնարին` հաղթահարելու համար: Եթե ընդդիմությունը եղավ մոտավորապես կեսը կամ դրանից քիչ, այլևս օրենքները, որոնք կանցնեն Ազգային ժողով կամ չեն անցնի` որակը խիստ կբարձրանա, և ամենակարևորը` գործադիր իշխանության պատասխանատվությունը մի քանի անգամ կաճի, ինչը կփոխի նրանց որակը` անկախ անձերից:

– Դուք առաջարկում եք Ընտրական օրենսգրքի ֆունդամենտալ փոփոխություններ: Ձեզ աջակցեցին Ժառանգությունը և ՀԱԿ-ը: Ինչի՞ շուրջ կարող են նախընտրական այս շրջանում միմյանց դեմ պայքարել, որովհետև դուք էլ շատ անգամ նշել եք, որ այս ընտրությունները իսկապես էական են, և շատ կարևոր է, որ կարողանանք արժանապատվորեն անցկացնել: Այստեղ ընդդիմության դերակատարությունը շատ կարևոր ու նշանակալից չէ՞:

– Որոշ պրոցեսներ այս առումով սկսված են, օրինակ, Ընտրական օրենսգրքի բարեփոխումը: ՀՀԿ-ն մի լեգենդ է հորինել` իբր հնարավոր չէ, ժամանակ չկա, Սահմանադրություն պետք փոխվի: Սիրելի հայրենակիցներ, Սահմանադրություն փոխել պետք չէ հարյուր տոկոսանոց համամասնականի անցնելու համար, որովհետև Սահմանադրության մեջ ոչ մի հոդված ընտրվելու ձևի մասին չի խոսում, խոսում է այն մասին, որ պառլամենտում պետք է լինի 131 պատգամավոր, իսկ թե ինչպես են նրանք ընտրվում` որոշում է օրենքը: Մենք էլ հենց ուզում ենք փոխել օրենքը, իսկ դրա համար ժամանակ կա, և շատ ողջունելի է նաև, որ արտախորհրդարանական ընդդիմությունն էլ ողջունեց այս մոտեցումները: Բայց ես կարծում եմ, որ ֆոկուսը պետք է դրվի երկու բանի վրա` ինֆորմացիայի փոխանակման մեխանիզմի ստեղծում, որովհետև եթե կոնգրեսը մեծամասնականով պատգամավոր է առաջ քաշում, անկախ նրանից` ես պաշտպանում եմ նրան, թե ոչ, ես չպետք է թույլ տամ, որ նրա դեմ պայքարը անօրինական բնույթ կրի: Այս ինֆորմացիայի փոխանակմամբ որտեղ ինչ է կատարվում` մեխանիզմը պետք է ստեղծվի, որ հնարավոր լինի վստահված անձերի, հանձնաժողովի անդամների կամ դիտորդների միջոցով առնել ակնհայտ զռռացող խախտումների դեմը: Երկրորդ` իրենք հենց այդ խախտումների դեմ պայքարող մեխանիզմները կկոորդինացնեն հենց այդ մակարդակի վրա, այսինքն` դիտորդներ, վստահված անձինք, հանձնաժողովներում ներգրավված մարդիկ, պարտադիր էլ չէ, որ կուսակցության անդամ լինեն, համակիր մարդիկ, ազնիվ մարդիկ: Հսկայական ինտերնետային հնարավորություններ կան, այսինքն` ի՞նչն է խանգարում, օրինակ, ֆեյսբուքային ընտրական շտաբ ստեղծել, ոչ մի կուսակցության չենթարկվող ու չպատկանող, բայց միևնույն ժամանակ` ծառայող արդարությանը, որից օգտվելու են առաջին հերթին ընտրությանը մասնակցող կուսակցությունները… Սրանք միայն օդում պտտվող գաղափարներ են, բայց ինչ-որ պահի անպայման քննարկումներ լինելու են սրանք կյանքի կոչելու ուղղությամբ, և ես կարծում եմ, որ ժամանակը մոտենում է: Մեկ տարվա թմբիրն, այսպես ասած, ավարտվեց:

– Դուք տեսնո՞ւմ եք այդպիսի հնարավորություն:

– Տեսնում եմ, որովհետև գաղափարական տարաձայնությունները տվյալ դեպքում հսկայական նշանակություն ունենալով մեկտեղ` միևնույն ժամանակ չեն խոչընդոտում արդարության համար միասնաբար պայքարելուն: Ի վերջո, իշխանությունն անընդհատ հայտարարում է, որ այս ընտրությունները լինելու են ինչ-որ արտակարգ: Այդպիսի բան աշխարհը չի տեսել, թե Հայաստանը ինչ փայլուն ընտրություններ է այս անգամ անցկացնելու: Մենք ուզում ենք վստահ լինել, որովհետև չունենք շատ հիմք` հավատալու, մենք ուզում ենք, որ վստահ լինենք, ստեղծենք մեր մեխանիզմները դա վերահսկելու համար: Հիմա փորձը ցույց է տալիս, որ երբ դա մեկն է անում, որպես կանոն, խանդի կամ այլ պատճառներով հաջողության հասնել չի լինում: Օրինակ՝ մեր կողմից հովանավորված «Քվեն ուժ է» շարժումը, որը բազմաթիվ հասարակական կազմակերպություններ և անհատներ գրավեց, այնուամենայնիվ շատ դանդաղ է տեղից շարժվում: Կողքից թարմ արյուն է պետք, միգուցե դա դարձնելու բոլորի սեփականությունը, ինչ-որ ձևով ծառայեցնելու, ապացուցելու, որ դա հնարավոր է ծառայեցնել ոչ թե մեկ, այլ մի շարք կուսակցություններին, ընդհանուր շահերին: Իմ կարծիքով՝ այս մեխանիզմները պետք է գտնել:

– Համամասնական ընտրակարգին անցնելու առաջարկին փաստորեն միացավ Ժառանգությունը, այն ողջունեցին նաև ՀԱԿ-ը, Ազատ դեմոկրատները: Իշխանությունը իր հերթին փորձեց իր պատկերացումները ներկայացնել` նշելով, որ փաստորեն այն ցուցակում, որը կուսակցությունը կներկայացնի ի դեմս ՀՀԿ-ի, չեն ընդգրկվի այն տարրերը, որոնք մտահոգություն են առաջացնում, բայց իշխանությունը չի կարող ընդդիմանալ նրանց մեծամասնական ընտրակարգով առաջադրվել: Մյուս կողմից` այս օրերին ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը նշում է, որ ՀՀԿ-ն խնդիր չի դրել ամեն գնով իշխանությունը պահել և ամեն գնով իշխանության մնալ: Չե՞ք կարծում, որ հռետորաբանությունը կարծես սկսվում է բավական լուրջ փոփոխություններ ենթադրել, որովհետև իսկապես ինչ-որ բան փոխվել է:

– Իհարկե կա: Եթե առաջ ուղենիշը միայն մեկն էր` ամեն գնով պահպանել իշխանությունը, հիմա պարզվեց, որ ոչ միայն Մոսկվան չի հավատում արդյունքներին, այլ նաև Բրյուսելը: Ամեն գնով մարտի 1 չկրկնելը դարձավ երկրորդ ոչ պակաս կարևոր խնդիրը: Իշխանությունը արդեն չի կարող ամբողջ ուժերը կենտրոնացնել իշխանությունը ցանկացած միջոցով պահպանելուն, դրա համար էլ այդպիսի հայտարարություններ արդեն հնչում են: Մյուս կողմից` ավանդաբար հայտարարվում է, որ ՀՀԿ-ն հաղթելու է. եթե դուք հիմա թմբկահարում եք տեղի չունեցած հաղթանակը, ապա ինչպե՞ս եք պատրաստվում խուսափել մարտի 1-ից կամ նմանօրինակ իրադարձություններից: Այս պայմաններում իշխանության խնդիրը բավականին բարդ է, և նրանք պետք է հասկանան և աշխատեն մի քիչ ուրիշ մոդելով: Նրանք պետք է նախևառաջ չվախենան իշխանության մի հատվածը զիջելուց, որովհետև նրանք, ովքեր կգան` իրենցից պակաս հայրենասեր չեն, ես կարծում եմ` նույնիսկ ավելի հայրենասեր կլինեն: Երկրորդ` իրենց ոչինչ չի սպառնում, և երրորդ` եթե իշխանության ինչ-որ մի մաս է զիջվում, երկրի կայունությունն է դրանից ամրապնդվում, որովհետև այսօր երկրի կայունությունը լուրջ պրոցես է: Ոմանք հասցրին դա բնութագրել որպես նախընտրական հնարք, իսկ ես նման կոշտ և անդուր բնութագրում չեմ արել: Նախագահը օրերս ստորագրեց էթիկայի հանձնաժողովի ստեղծումը և նշանակումը եղավ, բայց հասարակությունը չի հավատում, որ դա կարող է իսկապես հակակոռուպցիոն մեխանիզմ լինել: Որովհետև մենք նմանօրինակ նորաստեղծ, մոդեռն, եվրոպական ռեֆորմիստական ոգով ստեղծված հաստատություններ ենք տեսել, որոնք ոչ մի արդյունք չեն տվել: Օրինակ` ներկայիս աշխատանքի գործակալությունը, բայց աշխատանքի ընդունվելը, միևնույն է, փողով է ու ծանոթով է:

Այս ամենը բոլորը տեսնում են, այդ իսկ պատճառով չեն հավատում, բայց որպեսզի հավատային, միայն մեկ ձև կար, որը բազմիցս ասել ենք, նաև խորհրդարանում, որ այդ բոլոր վերահսկող հաստատությունները տվեք ընդդիմությանը, եթե տաք ընդդիմությանը` նախ չեք վախենա ընդդիմություն դառնալ, որովհետև չեք զրկվի ամեն ինչից: Երկրորդ` ես չեմ հավատում, որ մարդը վերահսկում է ինքն իրեն: Ես եղել եմ հակակոռուպցիոն առաջին խորհրդի անդամ, որը ղեկավարում էր վարչապետը, մի շաբաթ հետո ես դադարեցրի իմ մասնակցությունը, որովհետև վարչապետով ղեկավարվող հակակոռուպցիոն խորհուրդը, որտեղ ի պաշտոնե նախարարներ են նստած, չի կարող վերահսկել սեփական գրպանների ազնվության մակարդակը: Ուրեմն այդ վերահսկող համակարգը ամբողջությամբ տվեք ընդդիմությանը կամ առնվազն ընդդիմության գերակշռող մասնակցություն ապահովեք: Այստեղ ստացվում է Ազգային ժողովի նախագահը, վարչապետը, դատախազը և այլք պաշտոնյաներ նշանակում են մարդկանց որևէ տեսակի, առանց հասարակական քննարկման, ոչ ոք չգիտի` այդ մարդիկ ովքեր են, և այս առումով անվստահության պատճառ հասարակությունը ունի, իսկ եթե դա տրվի ընդդիմությանը, նախ ընդդիմությունը կզարգանա, իր մակարդակը կբարձրանա, հասարակությունը կսկսի վստահել թե՛ իշխանությանը, թե՛ ընդդիմությանը: Իշխանությունը չի վախենա ընդդիմություն դառնալ, որովհետև կիմանա, որ ունենալու է լծակ այդ իշխանությանը ճիշտ աշխատեցնելու, և ի վերջո, այդ լծակի ճիշտ օգտագործման դեպքում մյուս ընտրություններին էլի կգա իշխանության: Իշխանությունը չպետք է վախենա, ինքը պետք է գիտակցի` իսկական ռեֆորմը տանում է իշխանության կորստի: Եթե դու ռեֆորմը անում ես հաշվարկով, որ իշխանությանը վնաս չլինի` այդ ռեֆորմը չի աշխատի: Այդ իսկ պատճառով ռեֆորմները Հայաստանում չեն աշխատում, և դրա համար ռեֆորմներին չենք հավատում:

– Սերժ Սարգսյանը ամանորյա իր ուղերձում օգնություն էր խնդրում հասարակությունից, ժողովրդից:

– Ինչպե՞ս հասցնենք: Օգնությունը հասցնելու համար պետք է դուռ բաց լինի, որ կարողանաս մտնես և օգնությունը տաս: Այդ դռները փակ են, պահակներն էլ այնպիսի դեմքեր են, որ չես ուզում նույնիսկ մոտենաս: Իսկ ուղերձները ընդհանրապես լավ բան են, բայց եթե ես բոլոր ուղերձներին հավատայի…, իսկ ես ընդհանրապես ընտանեկան ավանդույթով իշխանության ուղերձներին երբեք չեմ հավատում, մինչև հնարավոր չլինի շոշափել: Իսկ շոշափել, ցավոք սրտի, շատ հաճախ հնարավոր չի լինում կամ շոշափում ես բոլորովին այլ բան: Եթե ուղերձներին հավատայի, հիմա ես երկաթուղով կգնայի Իրան: Որպեսզի հասարակությունը հնարավորություն ունենա օգնության հասնելու, իշխանությունը պետք է հասանելի լինի: Օրինակ` պետք է բաց լինի հարյուր տոկոսանոց համամասնականը: Հասկացանք, մեկ-երկու կուսակցական ցուցակից, մեկ-երկու օլիգարխից կազատվեն, բայց այն 41 տե՞ղը: Խորհրդարանում մեծամասնական մի պատգամավոր հենց այս թեմայով քննարկման ժամանակ ասաց. «Չէ՞ որ մենք ազդեցություն և հեղինակություն ունենք մեր օկրուգներում», ես ասացի, որ բերեք ինձ մի օրինակ, երբ դուք` մեծամասնականներդ, իշխանությունից դուրս օգնել եք որևէ քաղաքական ուժի, կարող է մեկ-երկու բացառություն լինել, որոնք զուտ հաստատում են օրենքը, բայց որպես կանոն, քառասունն էլ ծառայում են իշխանությանը, ուրեմն նրանք այդ 40-ով համամասնականի հունձն են անելու, և այդ քառասուն ընտրվածները վաղ թե ուշ մտնելու են:

– Ի՞նչ եք կարծում, այս ընտրություններին ՀՀԿ-ն կհամարձակվի՞ գնալ բացարձակ մեծամասնության:

– Եթե հնարավորություն ունենար` կգնար, բայց առաջացել է երկրորդ ամեն գնովը` մարտի 1 չլինի, տուրուդմփոց չլինի, խայտառակ չլինեն: Ես կարծում եմ, որ իշխանությունները չպետք է որ գնան և հուսով եմ` նման անթույլատրելի քայլի չեն գնա:

– Կարծես ակնհայտ է, որ ԲՀԿ-ն առանձին է մասնակցելու ընտրություններին, դուք հավատո՞ւմ եք ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի միջև տարաձայնություններին:

– Գաղափարական տարաձայնություններին` ոչ: Լուրջ քաղաքական կուրսի շուրջ բանավեճի նույնպես չեմ հավատում, բայց անհատականացված պերսոնալիաների և պայմանների շուրջ բանավեճը, նույնիսկ սուր` հնարավոր է:

– ԲՀԿ-ն ի՞նչ կարգախոսներով է մտնելու ընտրապայքարի, ի վերջո նրանք հաստատ չեն տարբերվելու ընդդիմադիր կարգախոսներից:

– Ի վերջո ծրագրերը, որոնք ներկայացվելու են, իրարից շատ չեն տարբերվում: Խնդիրն այն է, որ հիմա մեր հասարակության կողմնորոշվելու մեխանիզմը պետք է ուրիշ լինի: Մարդը խոստանում է ոսկե սարեր, բայց ՀՀԿ-ն 20 տարի է իշխանության վրա է` 1995 թվականից և այս ամբողջ ընթացքի մեջ ո՞ր խոստումն են կատարել:

– ԲՀԿ-ն, օրինակ, անվճար բուժօգնություն է ցուցաբերում, ակնոցներ է բաժանում:

– Մեր հասարակությունը նախընտրում է այն, ինչին կարելի է ձեռք տալ ` ակնոցը, ձրի հանգստի մեկնելը, փողը, դրա համար հասարակությունը ստանում է այն իշխանությունը, որին արժանի է: Հասարակությունը չպետք է զարմանա, պետք է նայի սեփական գործողություններին: Ընդդիմությունը մի կողմ դնելով իրար միջև եղած տարաձայնությունները, պետք է այդ մարդկանց բացատրի, որ եթե ուզում ես իմանալ քո ձայնի գինը, իմացիր, որ այն քո երեխայի ապագան է: Եթե սա կարողանանք բացատրել, կնշանակի հասարակությունը աճեց, և մենք կդառնանք հաղթանակի արժանի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում