111-ամյա Ուարինա Զայա Բաշոյուն երկրորդ ամենածեր կինն է, որը ստացել է ԱՄՆ քաղաքացիություն:
Daily Mail-ի հաղորդմամբ՝ կինը ԱՄՆ-ում է ապրում 2003 թվականից, սակայն անգլերեն չի խոսում: Նրա զարմիկը քաղաքացիություն ստանալու լուրը թարգմանել է Բաշոյուի համար: Բաշոյուն քաղաքացիություն ստացել է ուրբաթ օրը: Նրա տասնյակից ավելի բարեկամները մեծ շուքով նշել են արարողությունը:
Իսկ ամենածեր առաջին կինը, որը ԱՄՆ քաղաքացիություն է ստացել, 116-ամյա մի թուրք կին էր, որը քաղաքացիություն է ստացել 1997 թվականին:
Բաշոյուի ասելով՝ իր երկարակեցության գաղտնիքն այն է, որ խմել է կանաչ թեյ և խուսափել բժիշկներից:











































