Associated press-ի հաղորդմամբ՝ երկու հսկայական պանդաներ այսօր Չինաստանից ժամանել են Ֆրանսիա: Արական սեռի Yuan Zi և իգական սեռի Huan Huan-ը Ֆրանսիայի առաջին պանդաներն են:
Անհետացման վտանգի տակ գտնվող կենդանիները ստանում են միայն ամենալավը: Նրանք Չինաստանից ժամանել են հատուկ Panda Express ինքնաթիռով, նրանց ծափողջույններով են դիմավորել Փարիզի օդանավակայանում:
Yuan Zi` Թմբլիկ, և Huan Huan` Ուրախ անուններով պանդաները առաջիկա 10 տարիների ընթացքում կապրեն Parc de Beauval կենդանաբանական այգում:
Չինաստանը հաճախ է «օգտագործում» իր պանդաներին ընկերներ ձեռք բերելու և այլ երկրներում մարդկանց վրա ազդելու համար: Հիշեցնենք, որ անցած ամիս Չինաստանի երկու պանդաներ մեկնել էին Շոտլանդիա` ապրելու Էդինբուրգի կենդանաբանական այգում:








































