Իսրայելի պաշտոնյաները հայտնում են, որ ԱՄՆ ռազմական ուժերի բարձրաստիճան հրամանատարը այս շաբաթ իր առաջին այցելությունը կկատարի Իսրայել:
Ինչպես հաղորդում է Associated Press-ը, երեքշաբթի օրը գեներալ Մարթին Դեմփսին կայցելի Իսրայել: Այցելության հիմնական նպատակը, հավանաբար, Ամերիկայի անհանգստությունն է՝ կապված Իսրայելի՝ Իրանի վրա հնարավոր հարձակման հետ:
Իսրայելի պաշտպանության նախարարն այսօր հաստատել է ամերիկացի գեներալի այցի մասին տեղեկությունները: Մանրամասների մասին չի տեղեկացվել, բայց ամենայն հավանականությամբ Իրանը կլինի օրակարգի հիմնական հարցը:
ԱՄՆ նախագահ Օբամայի վարչակազմը անհանգստացած է, որ Իրանի միջուկային ծրագրի պատճառով Իսրայելը կարող է ռազմական գործողություններ սկսել Իրանի դեմ:









































