Առաջիկա խորհրդարանական ընտրությունների ժամանակ քաղաքական ուժերի կողմից խոստացված ընտրակաշառքները առևտրաշրջանառության ծավալների վրա կարող են որոշակի ազդեցություն ունենալ: Նման կարծիք «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հայտնեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը՝ մեկնաբանելով, որ մարդիկ ֆինանսապես բավականին վատ վիճակում են գտնվում, և ընտրակաշառքը, որ վերցնում են, առաջին հերթին պարտքերի մարմանն է գնում խանութներում:
«Բնականաբար, ընտրակաշառքները որոշակի ազդեցություն կարող են ունենալ, բայց չեմ կարծում, որ դա մեր տնտեսական խնդիրների բալասանն է»,- նշեց Ա. Մարտիրոսյանը:





































