Հայտնի է դարձել 2012 թվականի միսս Ամերիկան: Գեղեցկուհին Վիսկոնսի նահանգի 23-ամյա Լաուրա Կեպլերն է:
Ինչպես հաղորդում է ИТАР-ТАСС-ը, Լաուրային թագը հանձնել է անցած տարվա հաղթող Թերեզա Սկենլանը՝ Նեբրասկա նահանգից:
Լաուրան 49 նահանգների մասնակիցներից ճանաչվել է ամենահմայիչը, ամենատաղանդավորն ու ճարպիկը:
Նրան շնորհել են 50 հազար դոլարի չափով գրանտ` բարձրագույն հաստատություններից մեկում կրթություն ստանալու համար:
Ըստ ավանդույթի՝ մրցույթն անցկացվել է Planet Hollywood հյուրանոց-խաղատանը:











































