Friday, 05 06 2026
Ուկրաինան և Մոլդովան անցել են ռուսական շանտաժի ճանապարհով և միայն շահել. դա անկախության գինն է
18:50
ԱՄՆ-ն Գերմանիային չի տրամադրի «Tomahawk» հրթիռներ
Գագիկ Բեգլարյանը, Տիրան Խաչատրյանը վաղուց պետք է ազատազրկվեին․ արդարադատությունը արթնանում է
18:30
Գերմանիան պատրաստվում է Ռուսաստանի հետ բանակցություններին
Արա Աբրահամյանը ՌԴ հայերին չի ներկայացնոմ. ընտրությունները պետք է լինեն բարոյական
Ինչպե՞ս և ե՞րբ է որոշվելու՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքին ընտրություններին մասնակցելու իրավունքից զրկելու գործով
18:15
240 միգրանտով նավը՝ ջրի տակ անցնելու վտանգի առաջ
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներ Կրասնոդարի երկրամասում. կան զոհեր և վիրավորներ
Ռուսաստանի տնտեսությունը «մտնում է ստագֆլյացիայի փուլ»․ Պետերբուրգի խորհրդաժողովը «քաղաքական հայտարարությունների հարթակ» է
17:50
Իսրայելն Իրանի դեմ պատերազմի ժամանակ գաղտնի կերպով զորքեր է տեղակայել Ադրբեջանում․ CNN
Եղանակի կանխատեսում. հունիսի 5-10-ը
17:30
Bitcoin-ը գահավիժել է
ԱՊՀ ՄԽ դիտորդական առաքելության պատվիրակությունը հյուրընկալվել է ԿԸՀ-ում
17:10
Հունգարիան դադարեցնում է աշխատանքային վիզաների տրամադրումը Հայաստանի քաղաքացիներին
Վարդան Ղուկասյանը նախապատրաստել է իշխանության յուրացում կատարել. ՔԿ գաղտնալսումը
16:50
Բալթիկ ծովում սկսվել է ՆԱՏՕ-ի զորավարժությունների ակտիվ փուլը
Իմ համեստ կարծիքը երեկվա բանավեճի մասին․ Ալեն Սիմոնյան
16:30
Կուբայի նախագահը հայտարարել է, որ ԱՄՆ նոր պատժամիջոցները նպատակ ունեն սրել իրավիճակը
16:20
Շախմատի կանանց անհատական ԵԱ-ի ավարտին մնացել է մեկ տուր
Պուտինին Զելենսկու հղած բաց նամակին անդրադարձ կլինի Սանկտ Պետերբուրգի համաժողովի ժամանակ. Պեսկով
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
15:50
0% միջնորդավճար լևերիջի դիմաց ARARATBANK Trading Platform-ում բաժնետոմսեր գնելիս
Ժամը 16․00-ից կսահմանափակվի Հանրապետության հրապարակ մտնող փողոցների երթևեկությունը
15:30
Պուտինը պատրաստ է Մակրոնի հետ հանդիպման ու երկխոսության. Պեսկով
27 տարի անց հերքվել է Արծրուն Մարգարյանի ինքնասպանության վարկածը. ՔԿ-ն սպանության մեջ մեղադրում է նրա նախկին թիկնապահին
15:10
Ազովի ծովում բեռնատար նավերի վրա անօդաչու սարքերի հարձակման հետևանքով զոհվել են Ադրբեջանի քաղաքացիներ
Ռուս-ամերիկյան «աշխարհակարգային գործարքը» չի կայանում․ Թուրքիան եվրոպակա՞ն, թե՞ եվրասիական «տերություն» է
Պեսկովը կարծում է, որ Հայաստանն ավելի շատ օգուտ է ստանում ԵԱՏՄ-ից, քան կարող է ստանալ ԵՄ-ի ուղղությամբ շարժվելու դեպքում
14:40
MyAmeria Star հավելվածի օգտատերերը` Harry Potter-ի կախարդական աշխարհում. անակնկալները շարունակվում են
14:30
Բրիտանիան և Ֆրանսիան կգլխավորեն Հորմուզի նեղուցի ականազերծման առաքելությունը

«Ռուսաստանն ամեն ինչ անում է, որ մնա Գաբալայում»

Օրերս հայտնի դարձավ, որ Գաբալայի ռադիոտեղորոշիչ կայանի (ՌՏԿ) վերաբերյալ ռուս-ադրբեջանական բանակցությունները կավարտվեն մինչև հունվարի վերջ: Ռազմական աղբյուրները ընդգծում են, որ մոտ ժամանակներս Մոսկվա է գործուղվելու Ադրբեջանի պաշտպանության նախարարության պատվիրակությունը՝ Գաբալայի ՌՏԿ-ի հետ կապված եզրափակիչ քննարկումներ անցկացնելու և համապատասխան պայմանագիրը ստորագրելու համար:

Նշվում է, որ ներկայիս դրությամբ կողմերը համաձայնեցրել են հարցերի մեծ մասը՝ ներառյալ վարձավճարի չափը: Քանի որ դեռ կնքված չէ Գաբալայի ՌՏԿ-ի վերաբերյալ նոր փաստաթուղթը, ուստիև ներկայումս չի հայտնվում, թե որքան է կազմելու այդ կայանի վարձավճարը: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն արդեն իսկ հստակեցրել է հատուկ խմբի կազմը, որը պետք է Գաբալայի ՌՏԿ-ի վերաբերյալ բանակցություններ վարի ռուսական կողմի հետ:

Ներկայումս Ռուսաստանն այդ կայանի վարձակալության համար ադրբեջանական կողմին վճարում է 7 միլիոն դոլար, իսկ Ադրբեջանը ցանկանում է այն հասցնել 15 միլիոն դոլարի: Ռուսաստանը Գաբալայի ՌՏԿ-ն վարձակալել է 2002-ին՝ 10 տարով: Գաբալայի ՌՏԿ-ի վարձակալության ժամկետը սպառվում է այս տարվա դեկտեմբերին, ինչի համար էլ ի հայտ է եկել դրա երկարաձգման հարցը: Հայտնի է, որ ներկայումս ՌԴ-ն մտադիր է մինչև 2019-ը Գաբալայում գործող «Դարյալ» տիպի (խորհրդային ժամանակ կառուցված) ՌՏԿ-ն փոխարինել նորագույն Воронеж-ВП տիպի ՌՏԿ-ով:

Անցյալ տարվա նոյեմբեր ամսից տեղեկությունները այս հարցով սկսեցին ավելի հաճախակիանալ: Ադրբեջանական գործակալությունները փոխանցում էին, որ Ռուսաստանն ու Ադրբեջանը մոտ ժամանակներս նոր համաձայնագիր են ստորագրելու Գաբալայի ՌՏԿ-ի վարձակալման ժամկետի երկարաձգման շուրջ: Հայտնի է, որ անցյալ տարվա մայիսից ընթանում են Գաբալայի ՌՏԿ-ի վերաբերյալ նոր համաձայնագրի կնքման բանակցությունները և տարեվերջին ադրբեջանական կողմի առաջ քաշած առաջարկների վերաբերյալ ձեռք է բերվել կոնսենսուս:

Նոյեմբերի կեսին լրատվական գործակալությունները փոխանցեցին, որ ՌԴ-ի և Ադրբեջանի պաշտպանության նախարարները քննարկել են Ադրբեջանի տարածքում գտնվող և ՌԴ վարձակալած Գաբալայի ՌՏԿ-ի համատեղ օգտագործման պայմանագիրը մինչև 2025-ը երկարաձգելու հարցը: ՌԴ-ի և Ադրբեջանի պաշտպանության նախարարներ Անատոլի Սերդյուկովն ու Սաֆար Աբիևը հանդիպել են Ալմաթիում տեղի ունեցած ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների 61-րդ նստաշրջանի շրջանակներում:

Ռուսաստանը պլանավորել է ամբողջությամբ վերակառուցել Ադրբեջանի տարածքում գտնվող և իր իսկ վարձակալած Գաբալայի ռադիոտեղորոշիչ կայանը, այդ օրերին հայտարարեց Անատոլի Սերդյուկովը: «Մենք հասկանում ենք, թե ինչպես կարելի է վերակառուցել Գաբալայի ՌՏԿ-ն: Գաբալայի ՌՏԿ-ի հնարավորությունների մեծացումը Ռուսաստանի համար օգտակար ու շատ կարևոր է: Դրա համար էլ ՌԴ-ն ցանկանում է արդիականացնել այդ կայանը: Ադրբեջանը սկզբունքորեն դեմ չէ դրան, և մնացել է, որ կողմերը համաձայնեցնեն խնդրի ֆինանսական կողմը: Ադրբեջանը ցանկանում է բարձրացնել վարձավճարը, սակայն մենք ցանկանում ենք, որ այն փոփոխության չենթարկվի: Ընդ որում՝ մենք կտրուկ կրճատելու ենք վարձակալված տարածքը, քանի որ արդիականացված ՌՏԿ-ի համար այդքան մեծ տարածք պետք չէ: Մենք այլևս չենք ծախսի նախկինի չափ ջուր և էլեկտրաէներգիա: Գաբալայի ՌՏԿ-ին առնչվող հարցերի շուրջը Ադրբեջանի հետ փոխգործակցելու նպատակով ստեղծվել է աշխատանքային հանձնաժողով, որում ներառվել են ՌԴ ՊՆ-ի, ԱԳՆ-ի, ինչպես նաև առևտրի ու արդյունաբերության նախարարության ներկայացուցիչները:

Իմ ադրբեջանական գործընկերոջ հետ պայմանավորվել եմ, որ մոտ ժամանակներս այդ հանձնաժողովի անդամներն այցելելու են Բաքու, և այնտեղ են շարունակելու քննարկումները: Ես մտավախություններ չունեմ, թե մենք կարող ենք համաձայնության չգալ»,- ասել էր նա:

Այս հանդիպումից մեկ օր անց ռուսաստանյան Коммерсантъ թերթը գրեց, որ Ադրբեջանը Ռուսաստանից պահանջում է ավելի քան կրկնապատկել իր տարածքում գտնվող ՌՏԿ վարձավճարը: Թերթը նշում էր, որ ներկայումս ՌԴ-ն Ադրբեջանին Գաբալայի ՌՏԿ-ի համար տարեկան վճարում է 7 միլիոն դոլար, էլեկտրաէներգիայի համար վճարում է 5 միլիոն դոլար և ևս 10 միլիոն դոլար է վճարում մյուս կոմունալ ծախսերի համար: Մինչդեռ Բաքուն ցանկանում է Գաբալայի ՌՏԿ-ի միայն վարձավճարը հասցնել տարեկան ավելի քան 15 միլիոն դոլարի, ինչից կտրականապես հրաժարվում է Ռուսաստանը: Վերջինս ներկայումս ցանկանում է 1/3-ով կրճատել վարձակալվող տարածքը՝ 210 հեկտարից նվազեցնելով մինչև 140 հա:

Այս հանդիպումից մի քանի օր անց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան հայտարարեց, որ Մոսկվան պատրաստ է անհրաժեշտության դեպքում Ադրբեջանի տարածքում վարձակալած Գաբալայի ՌՏԿ-ն ներառել իր հակահրթիռային պաշտպանության համակարգում: Նա նշել էր. «Գաբալայի ՌՏԿ-ն ծառայում է Ռուսաստանի շահերին, ինչի վերաբերյալ գոյություն ունի համապատասխան համաձայնագիր: Եթե Ռուսաստանի հակահրթիռային պաշտպանության համակարգը զգա Գաբալայի ՌՏԿ-ի օգտագործման անհրաժեշտությունը, ապա ՌԴ-ն Ադրբեջանի հետ պայմանագրի երկարաձգման մեջ կներառի նաև այդ կետը»:

Անցյալ ամսվա կեսին Բաքվում մեկնարկեցին Գաբալայի ՌՏԿ-ի պայմանագրի երկարաձգման ռուս-ադրբեջանական բանակցությունները: Բանակցություններ վարելու նպատակով Բաքու էր ժամանել ռուսական պատվիրակությունը, որը գլխավորում է ՌԴ պաշտպանության փոխնախարար Անատոլի Անտոնովը:
Ռուս-ադրբեջանական բանակցությունների և թերևս ձեռք բերված պայմանավորվածությունների մասին Բաքուն դեկտեմբերի վերջին ծանոթացրեց Վաշինգտոնին: Ադրբեջան ժամանած Հետախուզական հարցերով ԱՄՆ պաշտպանության փոխնախարար Մայքլ Վիկերսը Բաքվում մի շարք հանդիպումներ ունեցավ Ադրբեջանի իշխանությունների հետ: Դիվանագիտական աղբյուրները նշում էին, որ այդ հանդիպումներում ամերիկացի գեներալի բանակցությունների հիմնական քննարկման առարկան լինելու է Գաբալայի ՌՏԿ-ի ճակատագիրը:

«Առաջին լրատվական»-ը երեկ զրուցեց ՌԴ քաղաքական և ռազմական վերլուծությունների ինստիտուտի ղեկավար, պահեստազորի գնդապետ Անատոլի Ցիգանոկի հետ: Նրան նախ հարցրինք, թե որքանով է ձեռնտու այս գործարքը այսօրվա Ռուսաստանին` հաշվի առնելով, որ Ադրբեջանը փաստացի պահանջում է վարձավճարն ավելացնել: Ստացվում է, որ Մոսկվան պարզապես այլընտրանք չունի և ստիպված է շարժվել Բաքվի թելադրած խաղի կանոններով: «Ես կարծում եմ, որ Գաբալայի ՌՏԿ-ն Ռուսաստանին պետք չէ: Բայց երկրի պաշտպանության նախարարի կարծիքը այլ է, նա կարծում է, որ Գաբալայի ՌՏԿ-ն պետք է գործի, ավելին` կայանը ապագայում պետք է արդիականացվի: Հարցն այն է, որ մենք հիմա Գաբալայի ՌՏԿ-ի համար վճարում ենք, և ինչպես գտնում է Ադրբեջանի կառավարությունը` ոչ բավական, նրանք կարծում են, որ այդ վճարը երկու-երեք անգամ պետք է ավելի լինի: Եվ ահա, առաջ է եկել Գաբալայի ՌՏԿ-ի վարձակալման գնի հարցը: Ռուսաստանը ունի կայան Արմավիրում, որը փակում է տարածքը, բայց իրավիճակը հիմա այնպիսին է, որ շատ հնարավոր է առաջ գա Իրանի միջուկային խնդրի ուժային լուծման անհրաժեշտություն, և Ռուսաստանը ամեն ինչ անում է, որ մնա Գաբալայի ՌՏԿ-ում: Ավելին` որքանով ես տեղեկացված եմ, Ներքին զորքերը մարտական պատրաստվածության են բերված նաև Հայաստանում ռուսական բազայում, ուստի այս պայմաններում կարևոր է, թե իրեն ինչպես կդրսևորի Ադրբեջանի կառավարությունը հնարավոր պատերազմի պարագայում: Ըստ ամենայնի Ադրբեջանի կառավարությունը չի խառնվի այդ պատերազմին: Բանն այն է, որ վերջին կես տարում պայմանավորվածություններ են ձեռք բերվել Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև` չհարձակվելու վերաբերյալ: Ես համարում եմ, որ Ադրբեջանը հիմա հնարավորություն չի տա օգտվել իր օդային տարածքից: Ուստի պետք է գիտակցել, որ Ադրբեջանի համար շատ բարդ է խոսել թե՛ Մոսկվայի, թե՛ Թեհրանի հետ: Ուստի համոզված եմ, որ Ադրբեջանի իշխանությունները չեն պաշտպանի այն սադրանքը, որը կարող է ստեղծվել ամերիկյան կառավարության կողմից»,- պարզաբանեց Ցիգանոկը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում