Sunday, 21 06 2026
Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով
11:50
Ավստրալիայում սկսվում է վտանգավոր կլիմայական փուլ
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Մեծամոր համայնքում
11:30
Վենսը մեկնել է Շվեյցարիա
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
11:10
Apple Music-ը հրապարակել է 2015թ․ ի վեր ամենաշատ լսված 20 արտիստների ցանկը
Լարսը բաց է
10:50
Ուկրաինայի նախկին նախագահները հրաժարվել են լեհական պետական պարգևներից
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Տնտեսության դիվերսիֆիկացումը պետք է գնահատել անբավարար. հիմա հրատապ քայլեր են արվում
10:24
«Մայքլ» ֆիլմը պատմություն է կերտում կինովարձույթում
«Մենք ընտրակաշառքի մասով անելիք չունենք»՝ ԿԸՀ այս պահվածք-մոտեցոււմը իրավական կազուս էր
10:09
Ինչո՞ւ է փլուզվել հին բուրգերից մեկը
Ալիևը «Արևմտյան Ադրբեջան» գործիքը դեռ երկար կօգտագործի. դեստրուկտիվ է՝ պետք է հասկացնել
09:50
Մունդիալ-2026. Գերմանիան դուրս եկավ խմբից, Ճապոնիան հաղթեց Թունիսիին
Հունիսի 21՝ աստղագիտական ամառ, ամառային արևադարձ
Apple-ը թանկացնելու է իր արտադրանքը
Հրդեհ Մովսեսում․ կրակը վնասել է անասնագոմի տանիքը
Apple-ը պատրաստվում է ներկայացնել տեսախցիկներով AirPods-ներ
Հայաստանի էներգետիկ անվտանգության ապավումը քաղաքական մեծ կարևորություն ունի
Օդերևութաբանական կայաններում գրանցվել են նոր ջերմաստիճանային ռեկորդներ․ Լևոն Ազիզյան
Թուրքիայում զբոսաշրջիկներով ավտոբուսը վթարի է ենթարկվել․ կան զոհեր և վիրավորներ
ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է․ թմրամիջոցների օգտագործումը կարող է վիզայի մերժման պատճառ դառնալ
«Մ» տառն անխուսափելիորեն պետք է լիներ Մատենադարանը
Պուշկինի լեռնանցքի հիմնանորոգման ընթացքը
Տավուշում խոշոր կարկուտ է տեղացել
Արայիկ Հարությունյանը հանդիպել է ծանրորդներին
Իսրայելի իշխանությունները հրահանգել են բանակին դադարեցնել կրակը Լիբանանում
22:40
«Կիլիկիան» առաջին հորիզոնականով ավարտեց Regions’ Cup-ի որակավորման նախնական փուլը
22:30
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ

Ռուս-թուրքական գործարքի մերկացում

Ռուսաստանի հայկական մի շարք կազմակերպություններ միացել են Սոչիի հայերի միության նախաձեռնությանը և ՌԴ Պետդումային կոչ են անում Ֆրանսիայի խորհրդարանի օրինակով ընդունել օրենք, որով կքրեականացվի Հայոց ցեղասպանության ժխտումը: Սա իսկապես հետաքրքիր նախաձեռնություն է, որը կարող է դառնալ հայ-ռուսական բարեկամության և ռազմավարական դաշնակցության լակմուսի յուրօրինակ թուղթ: Կամ էլ, ավելի ճիշտ, կարող է դառնալ ռուս-թուրքական գործարքի մերկացման դրսևորում:

Բանն այն է, որ իրականում հայ-ռուսական բարեկամությունը միֆական, մտացածին ֆետիշ է, որ ծնվել է ռուս-թուրքական ռեալ գործարքների համատեքստում` այդ գործարքները սքողելու համար: Բանն այն է, որ Հայաստանն այդ բարեկամությունից, այսպես ասած, շահել է միայն այն բանից հետո, երբ տուժել է ռուս-թուրքական տարատեսակ գործարքներից: Այսինքն` ռուսները նախ` Հայաստանին դրել են փաստի առաջ՝ թուրքերի հետ միասին, իսկ հետո արդեն Հայաստանն այլք ելք չի ունեցել, քան ռուսներից փրկություն աղերսելու:

Ներկայումս Ռուսաստանի հայկական մի շարք կազմակերպությունների ջանքը կարող է այդ իրողությունը ևս մեկ անգամ ջրի երես հանել, որովհետև Ռուսաստանը չունի որևէ ռացիոնալ բացատրություն, որով կարող է մերժել հայերի առաջարկը կամ կոչը: Միակ բացատրությունը կարող է լինել այն, որ Կրեմլի, այսպես ասած, կրնկի տակ գործող հայկական կազմակերպություններն էլ հանդես գան հականախաձեռնությամբ և խնդրեն Պետդումային չանել այդ քայլը և ավելորդ լարում չմտցնել հայ-թուրքական հարաբերության և տարածաշրջանային կայունության մեջ: Կրեմլին կից հայկական կազմակերպությունների և հայ միլիոնատերերի առումով դա միանգամայն սպասելի քայլ է:

Այսպիսով, եթե ՌԴ Պետդուման չի հետևում Ֆրանսիայի օրինակին` գոնե Ստորին պալատում նախաձեռնելով և ընդունելով Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծ, դրանով ընդամենը բացահայտում է ռուս-թուրքական պատմական և հավերժական գործարքի առկայությունը` թքած ունենալով, այսպես ասած, հայ-ռուսական բարեկամության և գլխավորը՝ ռազմավարական դաշնակցության վրա: Թեև Ռուսաստանը ոչ միայն անցյալում, նաև ներկայում է բազմաթիվ օրինակներով ապացուցել, որ Հայաստանի հետ ռազմավարական դաշնակցության վրա ինքը իսկապես թքած ունի, և դա իր համար գրոշի արժեք ունեցող մի իրողություն է: Այլապես Հայաստանի ռազմավարական դաշնակիցն ու բարեկամը ժամանակակից զինատեսակներ չէր վաճառի Հայաստանի հակառակորդ, Հայաստանին և Ղարաբաղին գիշեր-ցերեկ պատերազմով սպառնացող Ադրբեջանին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում