Քննիչներն ասում են, որ Մեքսիկայի Guadalajara քաղաքում ձերբակալվել են 4 կանայք, ովքեր մեղադրվում են երեխաների թրաֆիքինգով զբաղվող խմբի անդամներ լինելու և իռլանդացի զույգերին երեխաներ «մատակարարելու» համար:
Associated Press-ը հաղորդում է, որ 21-ամյա մի կին ձերբակալվել է, երբ նրա ազգականը հայտնել է, որ կինը փորձել է «վարձով տալ» իր երեխային:
Այդ կինը հայտնել է, որ իրեն վճարել են երեք կանայք, ովքեր ցանկացել են վերցնել երեխային` գովազդի համար լուսանկարներ անելու նպատակով:
Ոստիկանությունը կարողացել է պարզել, որ այդ երեք կանայք պարբերաբար երեխաներ են տարել հյուրանոց, որտեղ նրանց որդեգրել են իռլանդացի զույգեր:
Պաշտոնյաները փորձում են պարզել` արդյոք երեխաների ծնողներին և իռլանդացիներին խաբե՞լ են, թե՞ նրանք իմացել են գործարքների մասին:









































