Հունվարի 17-ին Վրաստանի խորհրդարանի պատվիրակությունը՝ Ֆրիդոն Թոդուայի գլխավորությամբ, կմեկնի Ադրբեջան:
Ինչպես հայտնում է Salam News-ը, այցի նպատակն է խորացնել երկու երկրների օրենսդիր մարմինների համագործակցությունը:
Այցի շրջանակներում կքննարկվեն նաև տնտեսական մի շարք հարցեր:
Պատվիրակության անդամները կայցելեն նաև Հեյդար Ալիևի շիրիմին:








































