Sunday, 14 06 2026
Իսրայելի պաշտպանության բանակը ԱՄՆ-Իրան համաձայնագրի շրջանակներում կարող է դադարեցնել առաջխաղացումը Լիբանանում
Արարատ Միրզոյանը Լյուքսեմբուրգում է
ՀԴՄ կտրոնը չենք մոռանում. Փաշինյան
Թեհրանը կստորագրի՞ «իսլամաբադյան համաձայնագիրը»
Հունիսի 15-ից ցիկլոնը կթուլանա. Սուրենյան
Առաջիկա մեր քաղաքական առանցքային օրակարգը չի կարող լինել այլ բան, քան պատերազմի եռագլուխ կուսակցությանը ունեզրկելը. Փաշինյան
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է՝ նաև կարկուտ
Ծնունդդ շնորհավոր, թանկագին ընկեր․ Փաշինյանը՝ Թրամփին
Երևանում «Tesla»-ն մխրճվել է ՌԴ դեսպանատան ավտոբուսի մեջ
15:30
Արսեն Հարությունյանի հաղթական գոտեմարտը՝ RAF-10 ում
Մարտունիում այսօր ուժեղ պտտահողմ է դիտվել. Գագիկ Սուրենյան
Ձերբակալվել է «Մայր Հայաստան» հուշահամալիրը վնասած անձը․ ՆԳՆ
14:45
Մեծ Բրիտանիան առաջին անգամ կալանել է ռուսական «ստվերային նավատորմի» լցանավ
14:30
Արման Ծառուկյանի վստահ հաղթանակը՝ RAF-10-ում
NASA-ն հայտարարում է Artemis III առաքելության անձնակազմի մասին
Վարչական դատարանը մերժել է «Բարգավաճ Հայաստան»-ի՝ ԿԸՀ-ի դեմ ներկայացված հայցերը
13:45
Կովկասի ամենաբարձր գագաթը կորցնում է իր սառույցը
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում
13:15
Կատարի բանակցողները մեկնել են Թեհրան. Reuters
Տարածաշրջանային նոր իրականություն․ Հայաստանը պետք է լինի սեղանի շուրջ
12:45
Չինական BYD-ն նպատակ ունի 5 տարում դառնալ աշխարհի խոշորագույն ավտոարտադրողը
Շիրակի մարզպետն ու Կիոկուշինկայ կարատեի միջազգային կազմակերպության նախագահը քննարկել են Գյումրիում կայանալիք առաջնությունը
Չեխիան մտադիր է ուղարկել առաջին տիեզերագնացին Միջազգային տիեզերակայան
Նիկոլ Փաշինյանը ցույց է տվել տարածքը, որտեղ կառուցվելու է Իջևանի մարզադաշտը
11:45
Մունդիալ-2026. Բրազիլիան ու Մարոկկոն չպարզեցին հաղթողին, Ավստրալիան պարտության մատնեց Թուրքիային
Լարսը բաց է
Մոսկվայում հորդառատ անձրևի պատճառով հեղեղումներ են
Սպասվում են տեղումներ
10:45
ԱՄՆ-ն և Իրանը այսօր էլեկտրոնային եղանակով կստորագրեն հուշագիրը․ Axios
ԱԺ անցել են ոչ թե 3, այլ 4 պրոռուսական ուժեր. ՔՊ-ն ծպտյալ պրոռուսական ուժ է

Գալիք ընտրություններում առաջամարտիկ կլինեն թերթերը. Հ. Ավետիքյան

Գալիք ընտրություններում առաջամարտիկ կլինեն թերթերը: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Ազգ» օրաթերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանը`խոսելով այն լրատվամիջոցներից, որոնք իրենց աշխատանքով կկարևորվեն գալիք խորհրդարանական ընտրություններում:

Նա բարձր գնահատեց տպագիր մամուլի քաղաքական ակտիվությունը և զերծ մնաց թերթերի անուններ նշելուց: Ըստ նրա` Հայաստանում կան երեք-չորս թերթեր, որոնք լուրջ կմոտենան ընտրությունների լուսաբանմանը, քան ուրիշները: Նա կարծում է, որ ակտիվ կլինեն թերթերը, որովհետև դրանք են վերլուծական հոդվածներ տպագրում: «Թերթերում են աշխատում ավելի բանիմաց, խորը և մակարդակով լրագրողներ: Հետևաբար թերթերն ավելի լավ են աշխատում, քան ինտերնետային կայքերը: Տպագիր մամուլը շատ ավելի լուրջ կմոտենա ընտրություններին և երևույթը կներկայացնի բազմակողմանիորեն»,- մեկնաբանեց Հ. Ավետիքյանը`հավելելով, որ կուսակցությունների քարոզչությունը կմնա հեռուստատեսության մենաշնորհը:

«Ազգ» օրաթերթի գլխավոր խմբագրի համոզմամբ` ի տարբերություն նախորդ ընտրությունների, այս ընտրություններում դեր կունենան ինտերնետային ծառայությունները: Ըստ նրա` ինֆորմացիան ավելի բաց կլինի: «Այս տարի մի մեծ տարբերություն կլինի. մեր ինտերնետային ծառայությունների` Facebook-ի, Youtube-ի պայմաններում ընտրությունների այս կամ այն դրվագի և երևույթի կոծկումը կդառնա շատ ավելի դժվար, չնայած կստեղծվի ինֆորմացիոն խառնափնթոր վիճակ, բայց կարևոր է, որ այս անգամ հասարակությունը իմանա շատ ավելի թաքցված և կոծկված տեղեկություններ, քան նախորդ բոլոր ընտրություններում»,- ամփոփեց Հ. Ավետիքյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում