Չինաստանում ոստիկանները վազքով հասել են գողացված մեքենային, սակայն հանցագործին կարողացել են կանգնեցնել մի քանի ավտոմեքենաներ վնասելու հաշվին:
Ինչպես հայտնում է РБК-ն, միջադեպը տեղի է ունեցել գերծանրաբեռնված երթևեկությամբ մայրուղու վրա՝ կեսօրին: Տեսանյութում երևում է, որ գողացված մեքենային փորձում են հասնել երկու ոստիկաններ: Երբ գողը խցանման մեջ հայտնվեց, ոստիկանները բռնեցին նրան և քաղաքացիների հետ շուրջկալեցին մեքենան: Սակայն հանցագործին հաջողվեց հետընթաց կատարել` այդ ընթացքում հարվածելով մոտոցիկլավարներից մեկին և շարունակեց փախուստը, սակայն ապարդյուն:
Միջադեպի հետևանքով տուժել է 13 ավտոմեքենա:







































