Բելառուս թենիսիստուհի Վիկտորիա Ազարենկոն Սիդնեյի մրցաշարի եզրափակիչում երեք սեթերի արդյունքում 6:2, 1:6, 6:3 հաշվով առավելության հասավ Չինաստանի ներկայացուցիչ Նա Լիի նկատմամբ: Հանդիպումը տևեց 1 ժամ 56 րոպե:
Խաղից հետո Ազարենկոն WTA-ի պաշտոնական կայքին տված հարցազրույցում նշել է.
«Հաղթանակը մեծ դժվարությամբ տրվեց: Ես գիտեի, որ հաջողության հասնելու հնարավորություն եմ ստանալու և համբերատար սպասում էի այդ պահին` շարունակելով պայքարը: Մենք անհավանական թենիս ցուցադրեցինք: Լի Նան շատ վտանգավոր հակառակորդ է և դա ապացուցեց նաև եզրափակիչ խաղի ժամանակ: Շատ ուրախ եմ, որ դարձա մրցաշարի հաղթող»:






































