Reuters գործակալության փոխանցմամբ՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը դատապարտել է իրանական Նաթանզ քաղաքի միջուկային կենտրոնի աշխատակից Մուսթաֆա Ահմադի Ռոշանի սպանությունը։
Պան Գի Մունի մամլո քարտուղար Էդուարդո դել Բուեն հայտարարել է. «Յուրաքանչյուր ահաբեկչություն կամ մարդու սպանություն՝ անկախ նրա ինքնությունից, գիտնական է, թե հասարակ քաղաքացի, արժանի է դատապարտման։ Դա անընդունելի է։ Մարդու իրավունքները պետք է պահպանվեն»։
Հիշեցնենք, որ իրանցի գիտնականը սպանվել էր հունվարի 11-ին, Թեհրանում, ինչից հետո Իրանը ՄԱԿ ԱԽ-ից ու ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարից պահանջել էր դատապարտել այդ սպանությունը։










































