«ՀԺ»-ն գրում է, որ ԱԺ պատգամավոր Տիգրան Արզաքանցյանի ընտանիքին պատկանող «Գրեյթ Վելլի» ՍՊԸ հեռախոսներն անջատված են: Ընկերության կայքէջում նշված հեռախոսահամարներով զանգահարելիս երեկ թերթի թղթակիցը լսել է, որ «բաժանորդի հեռախոսը միացված չէ կայանին»:
«Ընկերության խանութի աշխատակցուհիներից մեկից երեկ խնդրեցինք ընկերության որևէ աշխատող հեռախոսահամար տրամադրել: Նա ասաց, որ ընկերության բոլոր հեռախոսահամարներն անջատված են:
«Ինչո՞ւ»,- աշխատակցուհուն հարցրել է թղթակիցը: «Ղեկավարությունը երկրում չէ»,- պատասխանել է նա: Հարցին, թե ղեկավարության բացակայության պատճառով ընկերության հեռախոսահամարները միշտ անջատվո՞ւմ են, աշխատակցուհին պատասխանել է` այո:
Ի դեպ, ընկերության մի խումբ աշխատակիցներ դեկտեմբերի 28-ին բողոքի ակցիա են արել»,- հավելում է թերթը: