Ինչպես «Առաջին լրատվական»–ին տեղեկացնում է ԱԻ նախարարությունը, հունվարի 13-ին, ժամը 23.13-ին Լոռու մարզից տեղեկություն է ստացվել, որ Գարգառ գյուղում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել մարզային փրկարարական վարչության փրկարարական ջոկատի և «Լոռե» կամավոր փրկարարական ջոկատի փրկարարները:
Դեռևս չպարզված հանգամանքներում «Մերսեդես» մակնիշի 26 ՕՏ 223 պետհամարանիշի ավտոմեքենան գյուղամիջում շրջադարձ կատարելիս բախվել է հանդիպակաց տան պարսպին և շրջվել:









































