Հունվարի 9-13-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքներն են.
USD
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 85,118,705 ԱՄՆ դոլար՝ 386.27 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 113,373,991 ԱՄՆ դոլար՝ 387.3 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 18,600,000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք՝ 388.28 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում իրականացվել է 3,950,000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք՝ 386.1 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
EUR
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 4,677,857 EUR՝ 492.89 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 11,222,312 EUR՝ 497.64 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում և միջբանկային շուկայում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:
RUB
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 503,566,002 ՌԴ ռուբլի՝ 11.98 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 73391505 ՌԴ ռուբլի՝ 12.28 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում և միջբանկային շուկայում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:
ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից «Առաջին լրատվական»-ին հայտնեցին, որ 2011 թ. դեկտեմբերի 26-ից 2012 թ. հունվարի 8-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 33.3 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը՝ 104.9 մլն ԱՄՆ դոլար:











































