Մասնավոր ներդրողները դադարեցրել են Հունաստանի կառավարության հետ` պետական պարտքը փակելու համար վարվող բանակցությունները: Այս մասին հայտարարել է Institute of International Finance-ը, որը համախմբում է բոլոր ներդրողներին:
РИА Новости-ն գրում է, որ բանակցությունները դադարեցվել են մի շարք հարցեր վերանայելու համար: Նախկինում ենթադրվում էր, որ բանակցությունները կդադարեցվեն հաջորդ շաբաթվա մեջ:
ԵՄ-ն ներդրողներին առաջարկել էր կամավոր սկզբունքով մասնակցել ու փակել Հունաստանի պետական պարտքի 50 %-ը, որը հնարավորություն կտար կրճատել պետական պարտքը 100 մլրդ եվրոյով:
Բանակցությունները վերաբերում էին ոչ միայն պարտքի մարմանը, այլ պարտատոմսերի ու դրանց տոկոսների շարունակականությանն ու տևողությանը:








































