Saturday, 20 06 2026
Օդերևութաբանական կայաններում գրանցվել են նոր ջերմաստիճանային ռեկորդներ․ Լևոն Ազիզյան
Թուրքիայում զբոսաշրջիկներով ավտոբուսը վթարի է ենթարկվել․ կան զոհեր և վիրավորներ
ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է․ թմրամիջոցների օգտագործումը կարող է վիզայի մերժման պատճառ դառնալ
«Մ» տառն անխուսափելիորեն պետք է լիներ Մատենադարանը
Պուշկինի լեռնանցքի հիմնանորոգման ընթացքը
Տավուշում խոշոր կարկուտ է տեղացել
Արայիկ Հարությունյանը հանդիպել է ծանրորդներին
Իսրայելի իշխանությունները հրահանգել են բանակին դադարեցնել կրակը Լիբանանում
22:40
«Կիլիկիան» առաջին հորիզոնականով ավարտեց Regions’ Cup-ի որակավորման նախնական փուլը
22:30
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ
Թենիսի Դևիսի գավաթի խաղարկության Եվրոպական գոտու 4-րդ ենթախմբի հանդիպումների արդյունքով Հայաստանի հավաքականը 3-րդ ենթախմբի ուղեգիր է նվաճել
22:10
Էբոլա վիրուսը կարող է հասնել Եվրոպա և Ասիա
ԵՄ անդամակցության մեկնարկն ազդարարող ՀՀ օրենքն արդեն արդյունք տվել է և դեռ բազմապատիկը կտա
21:50
Աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց կարողությունը մեկ օրում ռեկորդային աճ է գրանցել. Bloomberg
Լոսից հնդիկներին թիրախավորելը քաղքենի ռասիզմ է. արևի տակ աշխատողից Դիորի հոտ չի գալիս
Թուրքիան որևէ երկրի նկատմամբ տարածքային հավակնություններ չունի․ Էրդողան
Արբիտրաժային դատարանը ՀԷՑ-ի հարցով կարող է անկանխատեսելի որոշում կայացնել
21:09
Ջորջա Մելոնիի կոշտ արձագանքը` Դոնալդ Թրամփին
Կոնգրեսական Ֆրենկ Փալոնը՝ ընդդեմ կոնգրեսական Աբրահամ Համադեի, ի՞նչ «կշահի» Հայաստանը
20:50
Ճապոնիան և Միացյալ Նահանգները համատեղ զորավարժություններ են սկսել
20:40
Թատրոնի և կինոյի ինստիտուտում ներդրվել է կադրի մշակման նորագույն ծրագիր
20:30
Թրամփը շտապում էր ավարտել Իրանի հետ հակամարտությունը՝ հանուն վարկանիշի
Ծառատունկ՝ Փախստականների համաշխարհային օրվա կապակցությամբ
20:10
Ճապոնիան հուլիսից հինգ անգամ կբարձրացնի օտարերկրացիների մուտքի վիզաների վճարները
20:00
Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը՝ Եվրոպայի թենիսի ֆեդերացիայի պաշտոնական գործընկեր
19:50
Նյու Յորքում հրդեհ է բռնկվել պատմական հուշարձանի կարգավիճակ ունեցող եկեղեցում, փլուզվել է զանգակատունը
Գրանցվել են այս տարվա մինչ այժմ ամենաբարձր ջերմաստիճանները
19:30
Թրամփը չի բացառել Կուբայում «վենեսուելական սցենարով» գործողության հնարավորությունը
Անահիտ Ավանեսյանը մասնակցել է Բուժաշխատողի օրվան ընդառաջ Գավառում կազմակերպված միջոցառմանը
19:10
Իրանի պատվիրակությունը կմեկնի Շվեյցարիա պահանջով․ Բաղայի

Բաքվի ջարդերից 22 տարի է անցել, իսկ փախստականների հարցը ՀՀ-ում մնում է չլուծված

22 տարի առաջ՝ այսօր սկսվեցին Բաքվի հունվարյան ջարդերը: 2006 թվականին հիմնված «Փախստականները և միջազգային իրավունքը» քաղաքացիական հասարակության ցանցի տվյալներով, Բաքվում շուրջ 800 հազար հայ էր բնակվում: Այս թիվը ցանցի աշխատակիցները պարզել են Բաքվի կենտրոնական գրադարանից: Իրենց հաշվարկներով այն եզրահանգմանն են եկել, որ հունվարյան ջարդերի հետևանքով Հայաստան է եկել շուրջ 400 հազար փախստական, իսկ 100 հազարը ապաստանել է ՌԴ, ԱՊՀ երկրներում և Լեռնային Ղարաբաղում: Հայաստանի այն փախստականները, որոնք չհարմարվեցին և չինտեգրվեցին հայ իրականությանը, որոշեցին գնալ նաև Հայաստանից: Սկսվեց գաղթի երկրորդ փուլը: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց «Փախստականները և միջազգային իրավունքը» քաղաքացիական հասարակության ցանցի համակարգող Էլեոնորա Ասատրյանը`խոսելով փախստականների ներկայիս վիճակի և բնակության պայմանների շուրջ:

Նրա համոզմամբ` շուրջ 200-250 հազար փախստական արդեն Հայաստանում չեն: «Նրանց թիվը Հայաստանում այդքան մեծ չէ: Սոցիալական վիճակը նրանց բերել է ճնշվածության և ընկճվածության: Նրանք բնակվում են մարզերում, Երևանի հանրակացարաններում, մի ստվար մասը ստացել է ժամանակավոր կացարան, բայց իրականում տարրական սանիտարահիգիենիկ պայմաններ չունեն այդ մարդիկ: Կա երկու բնակարան և մեկ սանհանգույց: Այսպիսի խնդիրներ շատ կան»,- մեկնաբանեց Է. Ասատրյանը`հավելելով, որ որոշակի ծրագրեր, իհարկե, իրականացվեցին կառավարության կողմից. կառուցվեցին բնակարաններ որոշ մասի համար: Բայց, նրա համոզմամբ, սա փախստականների խնդրի լուծման ուղի չէ: Փախստականները ԼՂՀ իշխանություններից պահանջում են ազատագրված տարածքները, որպես իրենց կրած վնասների մասնակի փոխհատուցում:

Ստեղծման օրից սկսած «Փախստականները և միջազգային իրավունքը» քաղաքացիական հասարակության ցանցը մշակել է մի փաստաթուղթ-դիմում`ուղղված ԼՂՀ իշխանություններին: Փաստաթղթով փախստականները պահանջում են աջակցել իրենց Ադրբեջանում կրած նյութական և բարոյական վնասները ստանալու հարցում: Այս գործընթացը սկսելիս ցանցի անդամները խնդիրների են բախվել, քանի որ 15 տարի շարունակ փախստականները խաբված են եղել և հավատ չեն ունեցել իրենց իրավունքների պաշտպանության նկատմամբ: Սակայն այսօր արդեն մեծաթիվ փախստականներ լրացնում են այս դիմումները:

«Մենք այսօր աշխարհի տարբեր ծայրերից ունենք հայց-դիմումներ, և առ այսօր մեր իշխանությունները ոչ մի կերպ անդրադարձ չեն կատարում բաքվեցիներին և այլ փախստականներին: Ադրբեջանահայ փախստականների խնդիրը Հայաստանում ի սկզբանե փակված է համարվել: Մեր իշխանությունները վերջին քսան տարիների ընթացքում խոսում են փախստականների հայաստանյան հասարակությանը ինտեգրելու մասին, այսինքն` ամեն բան արվում է դրա համար, բոլոր գումարները խնդրվում են այդ ինտեգրումը ապահովելու համար: Այնինչ Հայաստանը, լինելով այն պետությունը, որն ընդունել է փախստականներին, համաձայն միջազգային իրավունքի նորմերի, ինքն էր պարտավոր այդ մարդկանց իրավունքի հայցվոր հանդես գալ»,- նշեց Է. Ասատրյանը`հավելելով, որ միևնույն է՝ ոչինչ չարվեց նույնիսկ այն դեպքում, երբ ցանցը դիմեց համանախագահողներին:

Ցանցը նաև բազմիցս կոչ է արել համանախագահողներին և Ադրբեջանի իշխանություններին ղարաբաղյան բանակցային սեղանին դնել փախստականների խնդիրը: Ըստ Է. Ասատրյանի`Մադրիդյան սկզբունքների նախկին տարբերակում ասվում էր ադրբեջանցի փախստականների վերադարձի մասին իրենց նախկին բնակության վայրերը, իսկ Մադրիդյան սկզբունքների նոր տարբերակում նշվում է բոլոր փախստականների և ներքին տեղաշարժերի ենթարկված անձանց վերադարձի իրավունքի մասին, սակայն Բաքվի, Շահումյանի և մի շարք քաղաքների փախստականների մասին ոչ մի խոսք չկա: «Փախստականները և միջազգային իրավունքը» քաղաքացիական հասարակության ցանցի համակարգող Էլեոնորա Ասատրյանի համոզմամբ` խնդրի լուծման համար անհրաժեշտություն է իշխանությունների մտահոգությունը և խնդրում ներգրավվածությունը, անհրաժեշտ են համակարգային փոփոխություններ:

Նշենք, որ ցանցը միավորում է շուրջ 10 հասարակական կազմակերպություններ` «Ահազանգ» հայ փախստականների բարեգործական ՀԿ, «Երջանիկ» ՀԿ, «Միասնություն» ՀԿ և այլ հասարակական կազմակերպություններ, որոնք զբաղվում են փախստականների իրավունքների պաշտպանությամբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում