Sunday, 14 06 2026
Վարչական դատարանը մերժել է «Բարգավաճ Հայաստան»-ի՝ ԿԸՀ-ի դեմ ներկայացված հայցերը
13:45
Կովկասի ամենաբարձր գագաթը կորցնում է իր սառույցը
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում
13:15
Կատարի բանակցողները մեկնել են Թեհրան. Reuters
Տարածաշրջանային նոր իրականություն․ Հայաստանը պետք է լինի սեղանի շուրջ
12:45
Չինական BYD-ն նպատակ ունի 5 տարում դառնալ աշխարհի խոշորագույն ավտոարտադրողը
Շիրակի մարզպետն ու Կիոկուշինկայ կարատեի միջազգային կազմակերպության նախագահը քննարկել են Գյումրիում կայանալիք առաջնությունը
Չեխիան մտադիր է ուղարկել առաջին տիեզերագնացին Միջազգային տիեզերակայան
Նիկոլ Փաշինյանը ցույց է տվել տարածքը, որտեղ կառուցվելու է Իջևանի մարզադաշտը
11:45
Մունդիալ-2026. Բրազիլիան ու Մարոկկոն չպարզեցին հաղթողին, Ավստրալիան պարտության մատնեց Թուրքիային
Լարսը բաց է
Մոսկվայում հորդառատ անձրևի պատճառով հեղեղումներ են
Սպասվում են տեղումներ
10:45
ԱՄՆ-ն և Իրանը այսօր էլեկտրոնային եղանակով կստորագրեն հուշագիրը․ Axios
ԱԺ անցել են ոչ թե 3, այլ 4 պրոռուսական ուժեր. ՔՊ-ն ծպտյալ պրոռուսական ուժ է
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Մերձավան գյուղում
Քաղաքականությունը օրենքի կիրառման վրա ազդեցություն ունի. Ծառուկյանի նկատմամբ փնթի գործընթաց է
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Հենց ռուսամետ ընդդիմությունը կտուժի, եթե նոր ընտրություններ նշանակվեն
09:45
210 միլիոն ֆունտ արժողությամբ առանձնատունը դատարկ է. ինչո՞ւ
09:30
Սագրադա Ֆամիլիան վերջապես ստացավ իր ամենաբարձր աշտարակը
09:15
NASA-ի տիեզերագնացը արտակարգ իրավիճակում նկարահանել է բևեռափայլ
Դոնալդ Թրամփը նշում է հոբելյանը․ նրան կհաջողվի՞ «նոր աշխարհակարգի կոնստրուկցիա ստեղծել»
Կանխվել է հրդեհի տարածումը
23:50
Փարիզում Վրաստանի 6 քաղաքացու դատապարտել են 18 ամսից մինչև 7 տարվա ազատազրկման
Ամուսինները և նրանց 3 անչափահաս երեխաները տեղափոխվել են հիվանդանոց
23:30
Fable 5-ը և Mythos 5-ը` միայն ամերիկացիների համար
23:20
Դևիսի գավաթին ընդառաջ․ Հայաստանի հավաքականը վերջին մարզումներն է անցկացնում
23:10
ԱՄՆ պետքարտուղարն ու Հնդկաստանի ԱԳ նախարարը քննարկել են Հորմուզի նեղուցի շուրջ վերջին իրադարձությունները
Փաշինյանը շնորհավորել է Սթարմերին Մեծ Բրիտանիայի Ազգային օրվա առթիվ

ԱՊԼ նախկին դիտորդը հայտարարել է, որ Սիրիայում իրեն սպառնացել են սպանել

Արաբական պետությունների լիգայի դիտորդների խմբի անդամներից Անվար Մալեքը, որը ԶԼՄ-ներում քննադատել էր իր գործընկերների գործունեությունը և Սիրիայի իշխանություններին մեղադրել բռնաճնշումների մեջ, ստիպված է եղել ժամանակից շուտ լքել Դամասկոսը «ոչ թե հիվանդության» պատճառով, ինչպես հաղորդվել էր ավելի վաղ, այլ իր կյանքին սպառնացող վտանգի պատճառով:

Al-Arabiya հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ Մալեքը հայտարարել է, որ համացանցում սկսել է տարածել երկրում տիրող իրավիճակի և ԱՊԼ դիտորդների գործողությունների մասին իր նշումները՝ ավելացնելով, որ իրեն ավելի քան տասն անգամ զանգել են անհայտ անձինք և սպառնացել սպանել: «Հենց այդ սպառնալիքներն են իրական պատճառը, որ ես անհապաղ լքում եմ Սիրիան»,- ասել է նա:

ԱՊԼ-ն հինգշաբթի հերքել էր իր նախկին դիտորդի հնչեցրած հայտարարությունը Al-Jazzera հեռուստաալիքի եթերում, որտեղ նա հայտարարել էր, որ ԱՊԼ դիտորդների առաքելությունը «ապարդյուն է» և ի վիճակի չէ վերջ տալ երկրում բռնություններին: Նրա խոսքերով, հակամարտության գոտի եկած դիտորդները լիակատար ազատություն չունեն իրենց գործունեությունը ծավալելու համար:

«Այն բանից հետո, երբ նա կցվել է Հոմս քաղաքի դիտորդների խմբին, Մալեքը վեց օրվա ընթացքում չի հեռացել հյուրանոցից և այլ դիտորդների հետ դուրս չի եկել փողոց` պատճառաբանելով, թե հիվանդ է»,- ասվում է ԱՊԼ հայտարարության մեջ:

ԱՊԼ-ի տվյալների համաձայն՝ Մալեքը սկզբում խնդրել է իրեն թույլ տալ գնալ Փարիզ բուժվելու, այնուհետև անսպասելի, առանց որևէ մեկին տեղեկացնելու, լքել է առաքելությունը:

ԱՊԼ դիտորդների խմբում ներկայումս հաշվվում է 165 անվտանգության և մարդու իրավունքների հարցերով մասնագետ: Այն իր աշխատանքները սկսել է 2011 թվականի դեկտեմբերի 26-ին և արդեն այցելել է Սիրիայի մի շարք քաղաքներ, այդ թվում՝ Հոմս և Դարաա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում