Իրանական Mehr News լրատվական գործակալության փոխանցմամբ, հայտնի է դարձել ԱԷՄԳ-ի տեսուչների իրանական այցի ժամկետը։ Նրանք Իրան կժամանեն հունվարի 28-ին։
ԱԷՄԳ-ի մասնագետները ստուգումներ կկատարեն՝ կապված Իրանի միջուկային ծրագրի և մասնավորապես Ղոմ քաղաքի մոտ ընկած Fordow ստորգետնյա միջուկային օբյեկտում մինչև 20 տոկոս ուրանի հարստացման գործընթացի մեկնարկի հետ։ ԱԷՄԳ-ի պատվիրակությունը գլխավորելու է Իրանի միջուկային ծրագրի հարցում գլխավոր մասնագետ Հերման Նակերտցը։









































