Saturday, 13 06 2026
17:10
Իրանը ներում է շնորհել մահապատժի դատապարտված 139 մարդու
Կանանց իրավունքների լիարժեք իրացման ճանապարհին կարծրատիպերը շարունակում են լուրջ մարտահրավեր մնալ. Անահիտ Մանասյան
Ռուսաստանի բանակն առաջ է շարժվում բոլոր ուղղություններով. Վլադիմիր Պուտին
Ստրասբուրգում կայացել է IVOA-ի խորհրդակցությունը․ Հայաստանը ներկայացրել է հայկական վիրտուալ աստղադիտարանը
16:30
Պակիստանի վարչապետը հավանական է համարում առաջիկա 24 ժամում Իրանի և ԱՄՆ-ի միջև խաղաղության գործարքի ստորագրումը
Առանձին հատվածներում հորդառատ անձրևներ կտեղան
16:10
8 միլիարդ դոլար՝ Նյու Յորքի լեգենդար Penn Station-ը վերակենդանացնելու համար
Վեդիում 14-ամյա տղան հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց
15:50
Հնդկաստանի վարչապետը կայցելի Ֆրանսիա և Սլովակիա
Մեկնարկել է «Նորդիկ օրեր Երևան 2026» փառատոնը
Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի զինված ուժերի թվաքանակն ավելացնելու մասին հրամանագիր է ստորագրել
Երևանում «ՎԱԶ 21703»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին
15:10
Աննախադեպ ռեկորդ՝ Մունդիալում․ Քրիս Ռիչարդսի նվաճումը
Նաթանյահուն ինչո՞ւ է «բացահայտել» Ալիևին
14:50
Ոչ ավելի, քան 10 միլիոն մարդ․ Շվեյցարիան ընտրում է քանի բնակիչ ունենալ
Վարդահովիտի «Դզեր» կոչվող տարածքում քաղաքացիներն անցել են գետը և չեն կարողացել վերադառնալ
14:30
Ինդոնեզիայի Դուկոնո հրաբուխը ժայթքել է՝ արտանետելով ծովի մակերևույթից 2.4 կմ բարձրությամբ մոխիր
ՃՏՊ Գեղաշեն գյուղի մոտակա սարերում․ կա զոհ
14:10
ԱՄՆ-ում գողացել են Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստների խաղակոշիկներն ու գնդակները
Էկոնոմիկայի նախարարի տեղակալն այցելել է Էջմիածին համայնքում կառուցվող խեցգետնաբուծական համալիր
13:50
Հնդկաստանում ռազմական ինքնաթիռ է կործանվել
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է «Նորդիկ օրեր» փառատոնին
13:30
Իրանի խորհրդարանի խոսնակն ընդգծել է ԱՄՆ-ի հետ հնարավոր փոխըմբռնման հուշագրին հավատարիմ մնալու կարևորությունը
Ուժեղ կայծակի հետևանքով վթարվել է Ալագյազ ենթակայանի ուժային տրանսֆորմատորը. հոսանքազրկվել են Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրեր. ՀԷՑ
13:10
Միջերկրական ծովում առաջին անգամ նկարահանվել է մեծ սպիտակ շնաձուկ
Անհրաժեշտ կլինեն գրավոր դիմումներ՝ Երևանում գրաֆիտիներ և որմնանկարներ ստեղծելու համար
12:50
Հեմիլթոնը վերջապես խոսել է Քարդաշյանի հետ իր հարաբերությունների մասին
ԲՀԿ-ի ներկայացուցիչներն Ախթալայում և հարակից շրջանների մի շարք ընտրողների տվել են ընտրակաշառք. ՀԿԿ
12:30
Օվկիանոսները՝ 36 հազար կմ բարձրությունից
Սպասվում են ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ. Գագիկ Սուրենյան

Տնտեսության քաղցկեղը

Նախընտրական տրամադրությունների ակտիվացմանը զուգահեռ, քաղաքական ուժերը կամաց-կամաց սկսում են հանրությանը ներկայացնել իրենց մոտեցումները այս կամ այն ոլորտի վերաբերյալ: Բնական է, որ առաջինների շարքում պետք է լինի տնտեսությունը, տնտեսական քաղաքականությունը: Եթե անկեղծ լինենք, ապա պետք է ասենք, որ Հայաստանում, ըստ էության, տնտեսական բանավեճ չկա: Կան տնտեսական բազմաթիվ խնդիրներ, սակայն չկա տնտեսական բանավեճ:

Խորհրդարանի ընտրությունը հարմար առիթ է դրա համար, բայց վստահաբար կարելի է ասել, որ տնտեսական բանավեճ չի լինի նաև այդ ընտրությանը, որովհետև բանավիճող կողմերից մեկը ընդամենը զբաղված է լինելու փող բաժանելով: Խոսքը, բնականաբար, իշխանության մասին է: Իհարկե, հանուն արդարության պետք է նկատել, որ բանավեճի հակառակ կողմում էլ առանձնակի բովանդակային հարստություն կամ ակտիվություն չկա, այսինքն՝ կան մեկ-երկու անհատներ, որոնք փորձում են իրենց վրա վերցնել բանավեճի ամբողջ ծանրությունը, բայց դա հասկանալիորեն շատ քիչ է: Միայն Հայ ազգային կոնգրեսի «100 քայլ» ծրագիրը քիչ է բանավեճի համար, միայն դաշնակցական մեկ-երկու պատգամավորի ելույթներն ու հարցադրումները քիչ են տնտեսական բանավեճի համար: Անհրաժեշտ է, որ այդ ամենը կրի համալիր բնույթ, այսինքն՝ դրվի մի գործընթացի մեջ, որը կունենա սկիզբ, ընթացք և ենթադրական վերջ, երբ ի վերջո հանրությունը կկողմնորոշվի և կանի իր հետևությունը՝ փակելով ցիկլը և դնելով նորի սկիզբ:

Բայց, մյուս կողմից էլ, ակնհայտ է, որ Հայաստանում առկա տնտեսական խնդիրները ոչ այնքան տնտեսական, որքան իրավական բանավեճ են ենթադրում: Այսինքն՝ խոսքն այն մասին է, որ այդ խնդիրների գերակշիռ մեծամասնությունը առաջանում է ընդամենը օրինախախտումների, անօրինական և անիրավ տնտեսական գործունեության, կոռուպցիայի, հովանավորչության, տնտեսական մրցակցության սահմանափակման հետևանքով: Իսկ դա տնտեսական բանավեճի թեմա չէ: Դա այդպիսի թեմա կլիներ այն դեպքում, երբ իշխանությունը հայտարարեր, որ դա է իր քաղաքականությունը, այսինքն՝ կոռուպցիան, հովանավորչությունը, տնտեսական մրցակցության սահմանափակումը: Բայց իշխանությունը հակառակն է հայտարարում՝ ասելով, որ պայքարելու է այդ ամենի դեմ: Եվ այստեղ բանավեճը տեղափոխվում է տնտեսականից իրավական դաշտ, որովհետև պետք է բանավիճել, թե արդյոք իշխանությունն իսկապես անո՞ւմ է այն, ինչի մասին հայտարարում է, արդյոք իսկապես կանխո՞ւմ է Հայաստանի տնտեսության անօրինական և հակասահմանադրական բնույթի հետագա ընդլայնումը, արդյոք տնտեսությունը բերո՞ւմ է սահմանադրականության և օրինականության դաշտ: Հայաստանի տնտեսության գլխավոր խնդիրն առայժմ դա է:

Միայն այդ խնդիրը լուծելուց հետո պարզ կլինի, թե արդեն տնտեսական բաղադրիչների տեսանկյունից ինչպես է աշխատում առկա քաղաքականությունը: Անկասկած, դրա զուտ տնտեսական և տնտեսագիտական թերությունները նկատելի են նաև այժմ, բայց երևի թե աներկբա է, որ քանի դեռ երկրում տնտեսության շարժիչ ուժ է հանդիսանում անօրինականությունը, այսինքն՝ քանի դեռ տնտեսվարման հաջողությունը կախված է առավելապես օրենքը արագորեն և հնարավորինս լայն շրջանցելու կարողությունից, շատ դժվար է տնտեսությունը ենթարկել զուտ մասնագիտական բանավեճի ու հանգել օպտիմալ հետևությունների և եզրակացությունների:

Լուսանկարը` Գագիկ Շամշյանի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում