Սաուդյան Արաբիայի անվտանգության ուժերը կրակ են բացել քաղաքական բանտարկյալների ազատությունը պահանջող շիա ցուցարարների վրա:
Ինչպես հաղորդում է РБК-ն, դեպքը տեղի է ունեցել Արևելյան մարզում՝ Ալ Ավամիա ոչ մեծ քաղաքում: Տեղի ԶԼՄ-ների տվյալներով, մարդիկ դուրս են եկել բողոքի ցույցի՝ պահանջելով ազատ արձակել քաղբանտարկյալներին, բարեփոխումներ անցկացնել և դադարեցնել շիաների նկատմամբ խտրական վերաբերմունքը: Ցույցը վերածվել է ոստիկանության հետ բախումների, որի հետևանքով ստացած բազմաթիվ վնասվածքներից մեկ մարդ զոոհվել է, մի քանիսը վիրավորվել են:
Սաուդյան իշխանությունները ոչ մի կերպ չեն մեկնաբանել տեղի ունեցածը:











































