Մեքսիկայում բժիշկները հիվանդանոց տանող ճանապարհին վայր են գցել սրտի փոխպատվաստման համար նախատեսված դոնորական սիրտը: Մինչև հիվանդանոց հասնելը՝ այն երկար ճանապարհ էր անցել, նախ՝ ինքնաթիռով, այնուհետև՝ ուղղաթիռով:
25-ամյա աղջկա վիրահատությանը բժիշկները երկար էին պատրաստվել: Սակայն վիրահատությունը կարող էր ձախողվել, քանի որ հիվանդանոցից 100 մետր հեռավորության վրա փոխպատվաստվող սիրտը տեղափոխող կոնտեյները բացվեց, և այն ընկավ: Բարեբախտաբար, սիրտը չվնասվեց, և վիրահատությունը բարեհաջող ավարտվեց:









































