Ամերիկացի հետազոտողը կեղծել է կարմիր գինու ռեսվերատրոլ բաղադրիչի օգտակար հատկությունների մասին տվյալները:
Ինչպես հայտնում է Medical News Today-ը, խոսքը վիրաբուժության ֆակուլտետի պրոֆեսոր և Կոննեկտիկուտի համալսարանի սրտանոթային հետազոտության կենտրոնի տնօրեն Դիփակ Դասի հրապարակման մասին է: Յոթ տարվա ընթացքում գիտնականը տարբեր գիտական ամսագրերում տպագրել է ռեսվերատրոլի` կարմիր գինում ուժեղ հակաօքսիդանտի հետազոտության մասին: Ըստ նրա հետազոտության` ռեսվերատրոլը կարող է երկարացնել մարդկանց կյանքի տևողությունը:
2008 թվականին համասլարանի ղեկավարությունը անանուն ազդանշան է ստացել Դասի աշխատություննների անհամապատասխանության վերաբերյալ: Սրա հետ կապված ձեռնարկել են հետազոտություններ` ԱՄՆ գիտական հետազոտությունների մաքրության բյուրոյի(ORI) հետ համատեղ: Այն տևել է երեք տարի: Հետաքննության հաշվետվությունում ապացուցվում է պրոֆեսորի` 145 դրվագներում ռեսվերատրոլին վերաբերող տվյալները կեղծումները:
Հետաքննության արդյունքում բուհի ղեկավարությունը 11 գիտական ամսագրի, որտեղ տպագրվել են Դասի հոդվածները, տեղեկացրել է դրանց ոչ հավաստի լինելու մասին:
Ներկայումս Դասի լաբորատորիայում բոլոր աշխատանքները սառեցվել են: Բացի այդ, համալսարանը հրաժարվել է 900-հազար դոլար արժողությամբ դաշնային դրամաշնորհից, որը հաղթել էր Դասը: Հետաքննությունը դեռ շարունակվում է` ընդգրկելով լաբորատորիայի նախկին աշխատակիցներին: Պրոֆեսորի նկատմամբ կիրառվող պատժամիջոցներ դեռ չեն որոշվել:










































