Աշխարհի խոշորագույն Facebook սոցիալական կայքը գործարկում է նոր ֆունկցիա, որը հնարավորություն կտա օգտատերերին իրենց ընկերների հետ միաժամանակ լսել նույն երաժշտական կոմպոզիցիաները: Այս մասին ասվում է սոցցանցի պաշտոնական բլոգում:
Facebook-ի օգտատերերն այժմ կարող են տեսնել՝ երբ են իրենց ընկերները երաժշտություն լսում, և կարող են միանալ նրանց: Միևնույն երաժշտությունը կարող են լսել միանգամից մի քանի ընկերներ, ընդ որում՝ նրանցից մեկը կարող է հանդես գալ դիջեյի դերում՝ իր ընկերներին մատուցելով նոր ստեղծագործություններ: Օգտատերերը նաև կարող են ստեղծագործությունը քննարկել ընդհանուր չատով:
Բացի այդ, մշակողները հնարավորություն կտան սոցցանցի օգտատերերին ընտրել ընկերներ, որոնց հետ իրենք կարող են միաժամանակ երաժշտություն լսել:
Facebook-ի օգտատերերը պնդում են, որ նոր ֆունկցիան կսկսի գործել առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում:








































