Sunday, 14 06 2026
Արարատ Միրզոյանը Լյուքսեմբուրգում է
ՀԴՄ կտրոնը չենք մոռանում. Փաշինյան
Թեհրանը կստորագրի՞ «իսլամաբադյան համաձայնագիրը»
Հունիսի 15-ից ցիկլոնը կթուլանա. Սուրենյան
Առաջիկա մեր քաղաքական առանցքային օրակարգը չի կարող լինել այլ բան, քան պատերազմի եռագլուխ կուսակցությանը ունեզրկելը. Փաշինյան
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է՝ նաև կարկուտ
Ծնունդդ շնորհավոր, թանկագին ընկեր․ Փաշինյանը՝ Թրամփին
Երևանում «Tesla»-ն մխրճվել է ՌԴ դեսպանատան ավտոբուսի մեջ
15:30
Արսեն Հարությունյանի հաղթական գոտեմարտը՝ RAF-10 ում
Մարտունիում այսօր ուժեղ պտտահողմ է դիտվել. Գագիկ Սուրենյան
Ձերբակալվել է «Մայր Հայաստան» հուշահամալիրը վնասած անձը․ ՆԳՆ
14:45
Մեծ Բրիտանիան առաջին անգամ կալանել է ռուսական «ստվերային նավատորմի» լցանավ
14:30
Արման Ծառուկյանի վստահ հաղթանակը՝ RAF-10-ում
NASA-ն հայտարարում է Artemis III առաքելության անձնակազմի մասին
Վարչական դատարանը մերժել է «Բարգավաճ Հայաստան»-ի՝ ԿԸՀ-ի դեմ ներկայացված հայցերը
13:45
Կովկասի ամենաբարձր գագաթը կորցնում է իր սառույցը
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում
13:15
Կատարի բանակցողները մեկնել են Թեհրան. Reuters
Տարածաշրջանային նոր իրականություն․ Հայաստանը պետք է լինի սեղանի շուրջ
12:45
Չինական BYD-ն նպատակ ունի 5 տարում դառնալ աշխարհի խոշորագույն ավտոարտադրողը
Շիրակի մարզպետն ու Կիոկուշինկայ կարատեի միջազգային կազմակերպության նախագահը քննարկել են Գյումրիում կայանալիք առաջնությունը
Չեխիան մտադիր է ուղարկել առաջին տիեզերագնացին Միջազգային տիեզերակայան
Նիկոլ Փաշինյանը ցույց է տվել տարածքը, որտեղ կառուցվելու է Իջևանի մարզադաշտը
11:45
Մունդիալ-2026. Բրազիլիան ու Մարոկկոն չպարզեցին հաղթողին, Ավստրալիան պարտության մատնեց Թուրքիային
Լարսը բաց է
Մոսկվայում հորդառատ անձրևի պատճառով հեղեղումներ են
Սպասվում են տեղումներ
10:45
ԱՄՆ-ն և Իրանը այսօր էլեկտրոնային եղանակով կստորագրեն հուշագիրը․ Axios
ԱԺ անցել են ոչ թե 3, այլ 4 պրոռուսական ուժեր. ՔՊ-ն ծպտյալ պրոռուսական ուժ է
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Մերձավան գյուղում

Ադրբեջանում հայերի թողած անշարժ գույքի արժեքը մոտ է 100 մլրդ դոլարի. Գրիգորի Այվազյան

Հայերի 1990 թվականի հունվարյան, ինչպես նաև Բաքվի ու Սումգայիթի ջարդերի հանցանքը ստվերելու համար Բաքուն անում է հնարավոր ամեն ինչ: Այսօր` ջարդերի 22-ամյա տարելիցի օրը, լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահ Գրիգորի Այվազյանը:

«Ազգային հողի վրա Բաքվում 1990 թվականի հունվարին մեկ շաբաթ շարունակ հայերի զանգվածային ջարդեր էին կազմակերպվում, և ոչ ոք չէր փորձում կանխել կատարվող հանցագործությունը: Ոչ ոք չէր միջամտում ոճրագործությանը, և թեպետ խորհրդային Ռուսաստանը այդ ջարդերի նախաձեռնողը չէր, սակայն դա կատարվում էր նրա, ինչպես նաև ժողճակատի վարչության գիտության ներքո:

Հունվարյան ջարդերի ողջ պատասխանատվությունը կրում են կոնկրետ մարդիկ`Խալիլ Ռըզա, Մուհամեդ Հաթամի, Նեյմաթ Պանախով, Սեյիդ Թահիր Ղարաբաղի, Էյթիբար Մամեդով, Աբդուրահման Վեզիրով և այլն: Այս բոլոր մարդիկ այնուհետև բարձրագույն պաշտոններ ստացան, և հիմա մեզ համար անհասանելի է նրանց պատժելը: Պատժելու մի տարբերակ կա` Նյուրենբերգյան դատավարություն կազմակերպելը: Երկրորդ տարբերակը Հաագայի միջազգային դատարան դիմելն է: Հաագա հասնելու համար, սակայն, պետք է համախմբել ողջ հայությանը:

Մեր կարծիքով` հանցագործներին պատժելու երրորդ տարբերակը ուղղակի ոճրագործներին մահապատժի ենթարկելն է: Մենք չենք ընկրկելու և մեր պայքարը մինչև վերջ ենք տանելու: Սակայն միայնակ անկարող ենք գործել, հետևաբար աշխատում ենք համագործակցել շահագրգիռ անձանց ու կազմակերպությունների, այդ թվում` Ադրբեջանում բնակվող ազգային փոքրամասնությունների հետ: Մեր գործառույթը ճշմարտության վերհանումն է»,- ասաց նա:

Գրիգորի Այվազյանի խոսքով` Ադրբեջանում հայերի թողած անշարժ գույքի արժեքը մոտ է 100 մլրդ դոլարի: «Ես ինքս Բաքվում երեք բնակարան ունեմ` սեփականության բոլոր փաստաթղթերով, այն էլ` քաղաքի ամենալավ հատվածում»,- փաստեց Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահը:

Ամփոփելով` նա անդրադարձավ նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` հունվարի իննին քննության առած «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» հայցին` նկատելով, որ այդ հարցում ՄԻԵԴ-ը չպետք է պարիտետայյին որոշում կայացնի: «Հայցը, կարծում եմ, կբավարարվի, դրա համար կան բոլոր հիմքերը»,- նշեց Այվազյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում