TRT-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը երեկ հանդիպում է ունեցել Իրաքի խորհրդարանի նախագահ Ուսամա Նուջեյֆիի հետ։ Հանդիպման ժամանակ Էրդողանը հերթական անգամ մտահոգություն է հայտնել իրաքյան վերջին զարգացումների կապակցությամբ։
Էրդողանն ուշադրություն է հրավիրել նրա վրա, որ միջկրոնական ու էթնիկ հակամարտությունները կարող են անդառնալի քաոս առաջացնել Իրաքում։ Էրդողանը հավելել է, որ Իրաքում լարվածության էսկալացիան կարող է քաղաքացիական պատերազմ առաջացնել Իրաքում, ինչը կազդի ողջ տարածաշրջանի վրա։
Հիշեցնենք, որ երեքշաբթի օրը Էրդողանը հեռախոսազրույց էր ունեցել իր իրաքցի գործընկեր Նուրի ալ-Մալիքիի հետ, որում դարձյալ իր անհանգստությունն էր հայտնել իրաքյան զարգացումների կապակցությամբ՝ կարևորելով հակամարտող կողմերի միջև երկխոսության սկսումն ու վստահության մթնոլորտի ձևավորումը։









































