Հունվարի 12-ին` ժամը 22.30-ին, ոստիկանության ծառայողները Նոր Խարբերդի տներից մեկից, թմրամիջոցներ պատրաստելու և պահելու կասկածանքով, բերման են ենթարկել 1974թ. ծնված Գևորգ Հ-ին և 1980թ. ծնված Արման Ք-ին:
«Առաջին լրատվական»-ին ոստիկանությունից տեղեկացնում են, որ տանը կատարված զննությամբ հայտնաբերվել են տարաներ` տարբեր հեղուկների պարունակությամբ և ներարկիչներ:
Գևորգ Հ-ն հայտարարել է, որ տարբեր նյութերի խառնուրդից ինքը իր տան նկուղում հունվարի 11-ին պատրաստել է թմրամիջոց և ներարկման եղանակով օգտագործել:
Հայտնաբերվածն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն: