2011 թվականի աճուրդի տներին ամենամեծ եկամուտը բերել է չինացի նկարիչ Չժան Դացյանը, որը առաջին հորիզոնականում փոխարինել է Պաբլո Պիկասոյին: Այս մասին հայտնում է Bloomberg գործակալությունը` վկայակոչեոլվ շուկայի հետազոտությամբ զբաղվող ֆրանսիական Artprice ընկերության տվյալները:
Աճուրդի տան աշխատակիցները մեկ տարվա ընթացքոմ վաճառել են Չժան Դացյանի 506,7 միլոն դոլար արժողությամբ գործեր, այն դեպքում, երբ Պիկասոն այս վարկանիշում հայտնվել է չորրորդ հորիզիոնականում` 311,6 միլիոն դոլար: Իսպանացի նկարիչը առաջատարի դիրքերը զբաղեցրել է 1997-2010 թվականներին:
Գործակալությունը նշում է, որ վարկանիշում կատարված փոփոխությունները, որի մեջ մտնում են 450 նկարիչ, արտացոլում են համաշխարհային արտ-շուկայի միտումները, մասնավորապես՝ Չինաստանի դիրքերի ամրապնդումը: Այսպես՝ Չինաստանի բաժինը կերպարվեստի շուկայում կազմել է 39 տոկոս (անցած տարի կազմել էր 33 տոկոս):
Bloomberg-ի փորձագետները նշում են, որ, չնայած չինացի նկարչների անուններն այնքան էլ հայտնի չեն համաշխարհային շուկայում, նրանք մեծ ժողովրդականություն են վայելում Չինաստանում: Վարկանիշում չինացի նկարիչների դիրքերի ամրապնդումը պայմանավորված է նրանով, որ հավաքածուների չինացի սիրահարները գերադասում են ներդրում կատարել չինացի վարպետների գործերում:






































