ՕԵԿ-ը դավաճան կուսակցություն է` այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը: Բանախոսի համոզմամբ` այդ կուսակցությունը վաղուց սպառել է իրեն և կորցրել վստահությունը ժողովրդի շրջանում:
ՀՀԿ-ն, ըստ Տիգրան Կարապետյանի, մենաշնորհված և սեփական շահերով առաջնորդվող կուսակցություն է: Նա նշեց, որ բոլորը համատարած ՀՀԿ կրծքանշան են կրում, այնինչ պետք է առանձին սուբյեկտներ լինեին:
«ԲՀԿ-ն փողի, ուժի կուսակցություն է»,- նշեց Ժողովրդական կուսակցության նախագահը: Նա ցավով փաստեց, որ ոչ մի քաղաքական ուժ չի մտահոգվում ժողովրդի ճակատագրով, մինչդեռ օրեցօր ավելանում են արտագաղթի ծավալները, որը ոչ ոքի չի հուզում:
ԺԿ նախագահը խոսեց նաև գալիք ընտրությունների մասին և ասաց` ինչպես Լևոն Տեր-Պետրոսյանը իշխանության բերեց ավելի բիրտ Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին, այնպես էլ հետո իշխանության կգա ավելի բիրտ քաղաքական ուժ:








































