Հունվարի 13-ի, ժամը 08.30-ի դրությամբ, հանրապետության տարածքում բոլոր միջպետական , հանրապետական ճանապարհներն ու լեռնանցքները երթևեկելի են:
Մերկասառույց տեղ-տեղ առկա է միայն Սելիմի լեռնանցքում: Կատարվում են շուրջօրյա մաքրման աշխատանքներ:
Տրանսպորտի և կապի նախարարությունը հորդորում է վարորդներին երթևեկել միայն ձմեռային անվադողերով: