Նյու 3որքում հայտնաբերվել է ավելի քան 16 կարատ քաշով խոշոր դեղին ադամանդը, որը ավելի քան 4 տարի առաջ գողացել էին Լոնդոնի Graff ոսկերչական խանութի կողոպուտի ժամանակ:
Ինչպես հաղորդում է ИТАР-ТАСС-ը՝ վկայակոչելով տեղի ԶԼՄ-ներին, Հոնկոնգի գրավատներից մեկը ադամանդն ուղարկել է Նյու Յորքում գտնվող Ամերիկայի գեմոլոգիական ինստիտուտ՝ այն գնահատելու համար: Ինստիտուտի աշխատակիցներն անմիջապես «ճանաչել են» Լոնդոնից գողացված քարը:
Կողոպուտը տեղի է ունեցել 2007 թ. հուլիսին: Երկու տղամարդ զենքի սպառնալիքով խանությից գողացել էին 20 մլն դոլար արժողությամբ զարդեր: Ոստիկանությանը մինչ այժմ չի հաջողվել ձերբակալել հանցագործներին:
Գեմոլիոգիական ինստիտուտը, ստանալով քարը, անմիջապես կապվել է խնաութի հետ: Վերջինս պահանջել է անմիջապես վերադարձնել այն, սակայն գրավատունը հրաժարվել է:
Graff-ը դիմել է դատարան՝ պնդելով, որ գրավատան աշխատակիցները «պետք է իմանային, որ քարն իրենց վաճառվել է դրա օրինական տերերի իրավունքների խախտման հաշվին»:
Մինչև գործի վերջնական քնննումը ադամանդը կպահվի գեմոլոգիական ինստիտուտում:






































