Reuters գործակալության փոխանցմամբ՝ Իրանի հոգևոր առաջնորդ, այաթոլլահ Ալի Խամենեին իրանցի միջուկային մասնագետի սպանության մեջ մեղադրել է ամերիկյան Կենտրոնական հետախուզական վարչությանը և իսրայելական «Մոսադ» հետախուզությանը.
«Այդ ստոր ահաբեկչական ակտը պլանավորվել կամ էլ իրականացվել է ԿՀՎ-ի ու «Մոսադ»-ի օգնությամբ։ Այդ ակտը վկայում է այն մասին, որ ինքնահավան պետությունները հայտնվել են փակուղում՝ ի դեմս ուժեղ իրանական ազգի։ Գիտնականի սպանությունը չի մնա անպատիժ»։
Հիշեցնենք, որ երեկ իսրայելական The Jerusalem Post թերթը գրել էր, որ Իրանը վճռել է ամեն գնով վրեժխնդիր լինել գիտնականի սպանության համար՝ այդ պլանում չխորշելով անգամ արտասահմանում հատուկ գործողություններ իրականացնելուց։








































