Հունվարի 13-ին` ժ. 09.25-ին, Տավուշի մարզից ահազանգ է ստացվել, որ Իջևան քաղաքի Երևանյան փողոցում այրվում է խանութ:
ՀՀ ԱԻ նախարարության լրատվական ծառայությունից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժ. 09.35-ին, մարվել` 09.55-ին: