Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին բարկացել և պաշտոնից հեռացրել է ՁԻԱՀ-ի համաշխարհային հիմնադրամի իր դեսպանին այն բանից հետո, երբ վերջինս հայտնել է, որ Կարլա Բրունիի ներգրավվածությամբ ֆինանսական խախտումներ են եղել: Այս մասին հաղորդում է Daily Mail-ը:
Ֆրանսիայի նախգահին բարկացրել են իր կնոջ դեմ ուղղված մեղադրանքները, ըստ որոնց՝ Բրունին օգտագործել է Համաշխարհային հիմնադրամն իր մոտ ընկերոջը միլիոններ տալու համար:
Հայտնում են, որ Պատրիկ Դեբերին աշխատանքից հեռացրել են, երբ նա այս մասին հայտնել է Սարկոզիին:








































